
Օձը, կատուն և ԱԻՆ-ի փրկարար ջոկատը

Կատուն արգելափակվել է աղբատարում
Հունիսի 7-ին, ժամը 18.47-ին ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու փողոցի թիվ 81 շենքի աղբատարում արգելափակվել է կատու. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ փրկարար ջոկատը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Հայտնաբերվել է օձ
Հունիսի 7-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյանի 7-րդ միկրոշրջանի 2-րդ փողոցի թիվ 85 տանը օձ է նկատվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Նշված հասցեում փրկարարները հայտնաբերել են մոտ 90 սմ օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն