Գինու-կոնյակի գործարանի գործադիր տնօրենը Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնին (լուսանկարներ)

Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 7-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:00-ի սահմաններում 28-ամյա Ատոմ Եգորյանը, վարելով «Nissan Pathfinder» մակնիշի 23 OO 005 համարանիշի ավտոմեքենան, Նալբանդյան փողոցի թիվ 21 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի բնակիչ 30-ամյա Վարդան Ասոյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Եգորյանը աշխատում է Իջևանի գինու-կոնյակի գործարանում՝ որպես գործադիր տնօրեն: Ավագ քննիչ Ա. Ճանճապանյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

E2eFpODX82RDeYfF371W_tn FRXPW75XgCjre8dTpwFx_tn iJh5QoygCpQzmyi7PULc_tn PMH7UUZZbMlBjCXnS3kM_tn VJPMLMTQJYqRqgSob5tZ_tn

Տեսանյութեր

Լրահոս