Toyota Prado-ները տեղափոխվեցին ՃՈ հատուկ պահպանվող տարածք (լուսանկարներ)

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Ազատամարտիկների 1/11 հասցեի դիմաց բախվել են Toyota Prado մակնիշի 37 RR 373 և 005 DD 01 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Արտյոմ Բարիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 37 RR 373 համարանիշի Prado-ն հատուկ պահպանվող տարածքում գրանցվել է Հովիկ Համբարձումյանի անունով, իսկ 005 DD 01-ը՝ Հմայակ Հովհաննիսյանի:

0KYMXcxm4WMSAkw6Nv0A_tn 5luHgTe0FI9aCU4DN8aZ_tn cBGSARvAY3riQYQajpcx_tn DVhauN3TetwJrS3I7O5s_tn FyDmnhFcCIx7cZcqtquo_tn Isr407Yxx8uvJjmDJT7h_tn lqHLyu8LWulNt7ACICAb_tn

Տեսանյութեր

Լրահոս