Բաժիններ՝

«Ռոսգոսստրախ Արմենիա»-ի պարզաբանումը՝ «Զվարթնոց»-ում տեղի ունեցած պատահարի վերաբերյալ

Երեկ, հունիսի 06-ին, ժամը 17:00-ի սահմաններում, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությանը հայտնել են, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քամին պոկել է մասնաշենքերից մեկի տանիքի մի հատված, որը ընկնելով դիմացը գտնվող կայանատեղի վրա վնասել է այնտեղ կայանված տրանսպորտային միջոցները:

«Զվարթնոց» օդանավակայանի պատասխանատվությունը ապահովագրված է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում, ուստի հայտերի կարգավորման կենտրոնի աշխատակիցները անհապաղ մեկնել են դեպքի վայր: Ապահովագրական ընկերության ներկայացուցիչների նախաձեռնությամբ դեպքի վայր օպերատիվ ժամանել են նաև անկախ փորձագետներ, որոնք անմիջապես սկսել են իրականացնել պատահարի պատճառների բացահայտման և դրա արդյունքում հասցված վնասի չափի գնահատման աշխատանքներ: Ներկայումս փորձագիտական աշխատանքները շարունակվում են: Փորձաքննության եզրակացության հիման վրա կպարզվի իրադարձության ապահովագրական պատահար լինելը և հատուցվող վնասի չափը:

Ըստ տվյալ պահին առկա ճշգրտված տեղեկությունների տանիքի վայր ընկնելու արդյունքում վնասվել է 36 ավտոմեքենա: Վիրավորներ չկան, մինչ այժմ ոչ ոք չի դիմել բժշկական օգնություն ստանալու համար:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կոնտակտ կենտրոնը չի արձանագրել ոչ մի հայտ քաղաքացիներից ԿԱՍԿՈ պայմանագրերի գծով՝ կապված երեկ տեղի ունեցած պատահարի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս