
Գյումրիում բախվել են Mercedes-ն ու «06»-ը. կան վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում՝ «Ինեկոբանկ»-ի դիմաց, բախվել են Գյումրիի բնակիչներ, 73-ամյա Գրիշա Գևորգյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 08 ՕՍ 443 և 64-ամյա Խաչատուր Ասլանյանի վարած Mercedes մակնիշի 17 ՕՍ 471 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու ВАЗ 2106-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 26-ամյա Հրաչ Թովմասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Ոստիկանության Գյումրիի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ քննիչ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ։ Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել Ոստիկանության Գյումրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։