Բաժիններ՝

Ճապոնիայում մահճակալ են ստեղծել ուղղահայաց քնի համար

Գրասենյակային աշխատողներին խորհուրդ է տրվում քնել այս տուփերում, ինչպես ֆլամինգոները:

Ճապոնական Itoki և Koyoju Gohan KK ընկերությունները ներկայացրել են Nap Box ուղղահայաց քնելու տուփերը։ Դրանք կոչված են լուծելու երկրի աշխատողների գերաշխատանքի խնդիրը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ արտադրողների մամուլի ծառայությանը հղումով։

Քրոնիկ հոգնածությունը Ճապոնիայում աշխատողների ամենատարածված խնդիրն է: Ընկերություններն արդեն հանգստի համար հատուկ սենյակներ են տրամադրում մահճակալներով, ասես մանկապարտեզում։ Լինում են դեպքեր, երբ աշխատակիցները նույնիսկ փակվել են գրասենյակների լոգասենյակներում ու քնել այնտեղ։

Կահույքի երկու ընկերությունները՝ Itoki-ն և Koyoju Gohan KK-ը, միավորվել են և ներկայացրել նոր լուծում՝ ուղղաձիգ մահճակալներ: Նրանք ունեն հատուկ դարակներ, որոնք պահում են գլուխը և ծնկները, որպեսզի քնած մարդը կարողանա հանգստանալ և չընկնել:

Nap Box մահճակալները նախատեսված են Ճապոնիայում աշխատողներին աշխատանքային օրվա ընթացքում կարճ ընդմիջումներ անելու կարևորության մասին կրթելու համար: Առայժմ ընկերություններն իրենք չեն որոշել արկղերի արժեքը։ Հայտնի է նաև, որ մանրածախ առևտրով նման կահույք գնելն անհնար կլինի։ Արտադրողը նախատեսում է պայմանագրեր կնքել խոշոր գրասենյակային ձեռնարկությունների հետ՝ նրանց Nap Box մատակարարելու համար։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս