Բաժիններ՝

Բարակ կորպուս, արևային մարտկոցով հեռակառավարման վահանակ, իրական գույներ․ Samsung Electronics-ի նոր հեռուստացույցները կվաճառվեն Հայաստանում

Samsung Electronics ընկերությունը մեկնարկում է 2022 թվականի Neo QLED հեռուստացույցների նոր մոդելային շարքի վաճառքը Հայաստանում: Նորացված մոդելային շարքն ունի պատկերի ու ձայնի բարելավված որակ, պրեմիում կարգի դիզայն և անհատականացման խելացի տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ հեռուստադիտողները կկարողանան առավելագույն հարմարավետությամբ դիտել իրենց սիրելի ֆիլմերն ոu հաղորդումները:

2022 թվականին Quantum Matrix տեխնոլոգիան ստացավ Shape Adaptive Light Control՝ հեռուստացույցի լուսավորության բարելավված վերահսկման թարմացումը: Այս տեխնոլոգիան լույսը տարածում է ցուցադրվող օբյեկտի ձևից կախված՝ անգամ ամենավառ տեսարաններում պատկերի լավագույն որակ ապահովելու համար:

ԱՊՀ երկրներում Samsung-ի ավագ մասնագետ Սերգեյ Տկաչենկոն ընդգծեց, որ հեռուստացույցն այսօր ամեն ինչ է․ կարող ես նայել լուրեր, ֆիլմեր, անգամ խաղեր խաղալ։

Նրա փոխանցմամբ՝ Neo QLED հեռուստացույցի հզոր պրոցեսորն ապահովում է պատկերի ու ձայնի բարելավված որակ: Արհեստական բանականության տեխնոլոգիաների հիման վրա մինչև 4K և 8K պատկերի ինտելեկտուալ մաշտաբավորումը կատարվում է նեյրոցանցերի միջոցով ու թույլ է տալիս սիրելի կոնտենտը դիտել բարձր կետայնությամբ: Թարմացված պրոցեսորի շնորհիվ բարելավվում է կոնտրաստայնությունը, 4 անգամ մեծանում է ցայտունության մակարդակը և ապահովվում է գույնի 16 հազարից ավելի գրադացիա՝ էկրանին ամենափոքր դետալները փոխանցելու համար: Հեռուստացույցների նոր մոդելները նաև ապահովում են EyeComfort ռեժիմը, որն ավտոմատ կերպով կարգավորում է ցայտունությունն ու գունային տոները՝ օգտագործելով տարածքի լուսավորվածության և օրվա լուսային տևողության վերաբերյալ սենսորի տվյալները: Արդյունքում՝ օրվա ցանկացած ժամին հեռուստացույց դիտելիս նվազում է աչքերի լարվածությունը:

«Մինիմալիստիկ ու պրեմիում կարգի հեռուստացույց է, որի շատ բարակ կորպուսն ու էկրանի մետաղե շրջանակն իդեալական համալրում կլինեն ցանկացած ինտերիերի համար: Թարմացված Slim Fit ամրակապը թույլ է տալիս հեռուստացույցը կախել պատին շատ կիպ: Իսկ տակդիրին միացված բարակ շրջանակով Slim One Connect բլոկի շնորհիվ մարդիկ մեկընդմիշտ կմոռանան խառնված լարերի մասին։ Արհեստական բանականության շնորհիվ սարքավորումները, որոնք ուղղված են պատկերի հետ աշխատանքին, թույլ են տալիս հասկանալ, թե ինչ է կատարվում էկրանին, ստանալ պատկեր ու ավելի շատ լուսավորել այնտեղ, որտեղ պետք է, և՝ հակառակը։ Հնարավոր է վերականգնել կոնտրաստը, գույները և մեծ հաճույքով դիտել սիրելի ֆիլմերը։ Ի դեպ, երեկոյան շատերն են ֆիլմ նայելիս անջատում լույսերը, և արդյունքում՝ աչքերը հոգնում են, և առավոտյան արթնանում են կարմրած աչքերով։ Որպեսզի այդ ամենը չլինի՝ Samsung-ը  հատուկ ռեժիմ է մշակել, որը «կպաշտպանի» աչքերը։ Շատ հարմարավետ է նաև հեռակառավարման վահանակը։

Արևային մարտկոցով One Remote ունիվերսալ հեռակառավարման վահանակը ղեկավարում է հեռուստացույցն ու միակցված մյուս սարքավորումները: Թարմացված հեռակառավարման վահանակը կարելի է լիցքավորել անգամ գիշերը՝ շնորհիվ RF Harvesting տեխնոլոգիայի, որը կլանում է կենցաղային այլ սարքավորումների էլեկտրամագնիսային ճառագայթումները։ Բոլորի տանը, կարծում եմ, կա Wi-Fi, ու այս հեռակառավարման վահանակը լիցքավորվում է նաև Wi-Fi-ի միջոցով։ Samsung-ն ասում է, եթե բոլոր ընկերությունները սկսեն նման հեռակառավարման վահանակներ արտադրել, ապա ամեն տարի աշխարհում հնարավոր է խնայել 140 միլիոն էլեմենտ։ Ընդգծեմ, որ կարող եք մի քանի էկրան բացել և տարբեր գործեր անել․ օրինակ՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնությունն ընկերների հետ կարող եք նայել՝ պարզապես ֆուտբոլի հետ միաժամանակ հեռուստացույցի մի անկյունում բացելով տեսակապի պատուհանը»,- մանրամասնեց Սերգեյ Տկաչենկոն։

Ի դեպ, Neo QLED հեռուստացույցների համար օգտագործվում է Real Depth Enhancer նոր տեխնոլոգիան. Պատկերի կարգաբերման ալգորիթմ՝ ռեալիստականությունը բարձրացնելու և պատկերում խորության զգացում ստեղծելու համար:

Թարմացված Neo QLED հեռուստացույցը Wi-Fi-ի միջոցով ապահովում է անլար Dolby Atmos, ինչը բազմալիք բարձրախոսների հետ միասին սենյակի ցանկացած հատվածում ապահովում է հագեցած ու ծավալուն ձայն: Իսկական կինոթատրոն հիշեցնող իմմերսիվ ձայնն ապահովում է OTS Pro (Object Tracking Sound) տեխնոլոգիան, որն էկրանի վրայի օբյեկտի հետ միասին «տեղափոխում» է ձայնը սենյակով մեկ՝ ստեղծելով կատարվող իրադարձություններին մասնակից լինելու տպավորությունը:

2022 թվականի Samsung Smart հեռուստացույցները ստացել են Smart Hub թարմացված ինտերֆեյսը, ինչի շնորհիվ կոնտենտի որոնումը դարձել է ավելի արագ ու հարմար: Smart Hub-ը թույլ է տալիս հեշտությամբ փոխել ռեժիմները մեդիայից մինչև խաղեր ու անգամ ինտերիերային ռեժիմներ:

Թարմացված Neo QLED-ում տնային սարքավորումների կառավարման հաբն արդեն իսկ ներկառուցված է հեռուստացույցի մեջ: Դա նվազեցնում է սարքավորումների արձագանքման ուշացումը՝ ավելացնելով հրամանների կատարման արագությունը: Խելացի տան կառավարման SmartThings բջջային հավելվածը նույնպես թարմացված ինտերֆեյս է ստացել, որը թույլ է տալիս կարգավորել սարքավորման քարտը՝ ինչպես սմարթֆոնից, այնպես էլ՝ հեռուստացույցից:

MultiView ռեժիմը Neo QLED 8K-ում թույլ է տալիս միաժամանակ ցուցադրել մինչև 4 տեսանյութ և մինչև 2 տեսանյութ՝ Neo QLED 4K մոդելներում: Սիրելի ֆիլմերն ու շոուները դիտելիս Neo QLED-ի միջոցով հնարավոր է տեսաչաթով շփվել ընկերների ու ընտանիքի հետ:

Հայաստանում Neo QLED հեռուստացույցների թարմացված մոդելային շարքը ներկայացված է տարբեր անկյունաչափեր ունեցող հետևյալ մոդելներով. Neo QLED 4K՝ QN90B, QN85B, Neo QLED 8K՝ QN900B,QN800B, QN700B: Հեռուստացույցները պաշտոնական գործընկերների մոտ գնման համար հասանելի կլինեն արդեն մոտ ապագայում:

Արտադրողները մտածել են նաև էկոլոգիայի մասին։ Հեռուստացույցի արկղը կարելի է տարբեր կերպ օգտագործել․ օրինակ՝ կենդանու համար տնակ պատրաստել կամ գրքերի համար պատվանդան։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս