Twitter-ը կմակնշի կեղծ լուսանկարներն ու տեսագրությունները:
Alphabet հոլդինգը տեղեկություններ է հայտնել այն շահույթի մասին, որն ստանում է իրեն պատկանող Youtube տեսահոսթինգը:
Unicode Consortium կազմակերությունը ցուցադրել է 117 նոր էմոջի, որոնք օգտատերերի համար մատչելի կլինեն 2020 թվականի երկրորդ կեսին։
«Այուբեն Վենչուրսը» նախատեսում է նախնական 50 միլիոն դոլար ներդնել հայկական տեխնոլոգիական ոլորտի զարգացման և երկրի ձեռնարկատերերի համար: «Այուբեն Վենչուր» ընկերության հիմնադիր գործընկեր Ալեքսանդր Սմբատյանը հաճախ է խոսում Հայաստանում և սփյուռքում բարգավաճող նոր տեխնոլոգիաների ներդրման հետաքրքիր հնարավորությունների մասին:
Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը ձայնագրել է Don՚t Doubt ur Vibe կոմպոզիցիան:
Facebook ամերիկյան ընկերությունը միջոցներ է ձեռնարկել համանուն սոցիալական ցանցում եւ իրեն պատկանող Instagram-ում 2019-nCoV կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը սահմանափակելու նպատակով, կորոնավիրուս, որը թոքաբորբի բռնկում է հարուցել:
Միացյալ Նահանգների Facebook ընկերությունը 550 միլիոն դոլար կվճարի դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործման կապակցությամբ Իլինոյսի նահանգի բնակիչների կոլեկտիվ հայցի կարգավորման համար:
Եվրամիությունը մտադիր է հինգերորդ սերնդի շարժական ինտերնետի առաջին 5G համակարգերը գործարկել այս տարվա վերջին:
Հաջորդ սերնդի PlayStation-ի թողարկումը մոտենում է, և ավելի ու ավելի շատ լուրեր են հայտնվում ինտերնետում: Վերջերս մենք տեսանք սարքի ենթադրյալ դիզայնը, բայց այժմ նշանավոր ինսայդերը պատմել է, թե երբ է տեղի ունենալու շնորհանդեսը:
Ձեռնարկատեր Իլոն Մասքի կարողությունը հունվարի 29-ին մեկ ժամվա ընթացքում ավելացել է 2,3 մլրդ դոլարով՝ կապված նրա Tesla ընկերության շուկայական կապիտալիզացիայի մեծանալու հետ:
Չինական գործարանները, որտեղ հավաքվում են Apple-ի տեխնոլոգիաները, կարող են դադարեցնել աշխատանքը, քանի որ աշխատակիցներին արգելվելու է աշխատանքի գնալ՝ երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:
Apple եւ Broadcom ընկերությունները պարտավոր են 1,1 միլիարդ դոլար վճարել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտին՝ անհաղորդալար ճանապարհով տվյալների փոխանցման բնագավառում մշակումների արտոնագրային իրավունքների խախտման համար:
Facebook սոցիալական ցանցից կանոնավոր կերպով օգտվող մարդկանց թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 8 տոկոսով եւ հասել է 2,5 միլիարդի:
«Ունենք աղմուկների ձայնային մեծ բազա, մարդկային բազմաթիվ ձայներ, ձայնագրություններ, և դրանց շնորհիվ ստացել ենք տվյալների այն շտեմարանը, որն օգտագործում ենք նեյրոնային ցանցի ուսուցման համար: Նեյրոնային ցանցը մեր ստեղծածն է, որին սովորեցրել ենք մարդկային ձայնը աղմուկից տարբերելու հմտությունը: Փաստացի մենք համակարգչին «սովորեցնում» ենք աղմկոտ ձայնագրության մեջ տարբերակել մարդու ձայնը։ Հեռախոսազրույցի ընթացքում ձայնն իրական ժամանակում սերվերի միջոցով մշակվում է ու ենթարկվում որոշակի փոփոխությունների: Արդյունքում՝ առանց աղմուկի ձայնը փոխանցվում է խոսակցին»,- նշել է Արտավազդ Մինասյանը։
Apple-ի եռամսյակային հասույթն ավելացել է 9 տոկոսով՝ հասնելով ամերիկյան այս ընկերության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին՝ 91,8 մլրդ դոլարի:
Դեռ 2014-ին ամենատարածված մոբայլ սպառնալիքների քսանյակում հայտնված և փող գողանալու համար նախատեսված Faketoken տրոյական ծրագիրը սովորել է անպատվություններով SMS-ներ ուղարկել, հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը։ Սկզբում այդ վնասաբեր ծրագիրն աշխատում էր դեսկթոփային բանկերների հետ զույգում. «ավագ ընկերը» կոտրում էր զոհի օգտահաշիվը և փող դուրս բերում, իսկ Faketoken-ը ձեռք էր գցում այդ գործարքների հաստատման մեկանգամյա գաղտնաբառերով SMS-ները։ […]
Իսրայելի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ, որը դասվում է աշխարհի առաջատար գիտական և տեխնոլոգիական հետազոտական հաստատությունների շարքը։ Այն Իսրայելի հնագույն բուհն է, աշխարհում միակ տեխնոլոգիական ինստիտուտը, որն ունի հարակից բժշկական դպրոց:
Համենայն դեպս, ընկերության աջակցությունը պնդում է դա: Անցյալ տարի հայտնվեց Samsung սարքերի ամբողջական ցուցակը, որոնք կստանան Android 10-ի թարմացումը:
Kickstarter-ը վաճառում է Glamos փոքրիկ տուփը, որը թույլ է տալիս վերահսկել ձեր հեռուստացույցը ձեռքի շարժով:
Ֆլագմեններից մինչև բյուջետային մոդելներ։
Ամերիկյան Apple Inc-ի կապալառուները պլանավորում են iPhone-ի նոր բյուջետային մոդելի հավաքումն սկսել ընթացիկ տարվա փետրվարին: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի ոստիկանությունը հունվարի 24-ին հայտարարել է հանցավորության դեմ պայքարի նպատակով փողոցներում դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործումն սկսելու մասին:
Ընկերությունը պատրաստվում է իր գործընկերոջ՝ արագորեն լուսանկարներն ու ֆայլերը փոխանցելու գործառույթի անալոգը։
ԱՄՆ-ի Match Group ընկերությունը, որին պատկանում է Tinder ծանոթությունների հավելվածը, կներդնի տեսակցությունների ժամանակ վտանգավոր իրավիճակների վերաբերյալ ոստիկանությանը տեղեկացնելու գործառույթ:
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ: Վերջինիս հաջողվել է շատ աղմուկ բարձրացնել, չնայած, որ դեռ հեռու է դրա պաշտոնական անոնսը: Հիշենք վերջին յոթ օրերի այս և այլ հետաքրքիր իրադարձությունները:
Այնպիսի կրիպտոարժույթների ստեղծումը, ինչպիսիք են Libra-ն և Gram-ը, դրանց լայն տարածման դեպքում, կգրավի խարդախների ուշադրությունը։ Հաշվի առնելով 2018-ին Bitcoin-ի և ալտկոինների աճող ժողովրդականության ֆոնին կիբեռհանցավորության նկատելի աճը՝ «Կասպերսկի» ընկերության փորձագետները կարծում են, որ Libra-ի և Gram-ի շուրջ 2020-ին կառաջանա նման իրավիճակ։
Հայտնի վերլուծաբանները պատմել են, թե ինչ է կարելի սպասել iPhone-ներից առաջիկա երկու տարիներին:
Իդեալական է արշավորդների, ջրասուզակների, շինարարների և պարզապես նրանց համար, ովքեր անընդհատ կոտրում են իրենց գադջետները:
Փետրվարի սկզբին Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Վադոդարա քաղաքում կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան։ Բացմանը ներկա կգտնվեն Հնդկաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։