Apple-ի եռամսյակային հասույթն աճել է 2 տոկոսով՝ հասնելով ամերիկյան այս ընկերության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին՝ 64 մլրդ դոլարի:
Facebook ընկերությունը դատական հայց է հարուցել Իսրայելի NSO Group ֆիրմայի դեմ՝ նրան մեղադրելով լրտեսման համար WhatsApp հավելվածն օգտագործելու մեջ:
Ի տարբերություն նախորդ շաբաթվա, այս մեկը, կարծես, բավականին համեստ էր հնչեղ նորությունների առումով։ Այնուամենայնիվ, հետաքրքիր նորույթներ կային, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնել Xiaomi-ին: Հիշեք ամենակարևորը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ Xilinx Armenia ընկերությունում էր՝ մասնակցելու ընկերության պաշտոնական բացման արարողությանը։
«Պետք է փորձել թվային մարքետինգի մեջ գիտելիքներ հավաքել, քանի որ դա միակ տարբերակն է, որը թույլ կտա առանց գովազդի վրա ներդրումներ կատարելու՝ փորձել տարածել սեփական արտադրանքը: Մեր դեպքում մենք տարածվել ենք՝ օգտագործելով որոնման համակարգի գիտելիքներն առանց գումարի»,- 168.am-ին ասաց Նարեկ Սաֆարյանը:
«Շատ դեպքերում մենք ընտրում ենք ոչ թե կոնկրետ ապրանք կամ ծառայություն, այլ ընտրում ենք այն էմոցիաները, զգացմունքները, որոնք ստանում ենք այդ ապրանքը օգտագործելիս»,- ասաց Էդուարդ Քանքանյանը:
Tesla ամերիկյան ընկերությունը 2019 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով շահույթ է արձանագրել 342 մլն դոլարի չափով: Այդ մասին վկայում է ընկերության կորպորատիվ հաշվետվությունը, որը հոկտեմբերի 23-ին հրապարակվել է նրա կայքում:
«Մարքետինգի շնորհիվ մենք կարողանում ենք ավելի հարմարավետ դարձնել մարդկանց կյանքը: Լավ ծառայություն ստեղծելը բավարար չէ: Դա դեռ պետք է հասցնել հանրությանը»,- 168.am-ին ասաց Վահե Ղազարյանը:
Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն և հանդիպել Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ։
Ճկուն էկրանով սմարթֆոնները երկար սպասեցրին, բայց այժմ այս գործընթացը կարելի է համարել ավարտված։ Չինական հեռահաղորդակցական ոլորտի հսկան՝ Huawei-ն, թողարկել է իր առաջին ծալովի սարքի՝ Huawei Mate X-ի վերաձևակերպված տարբերակը: Այս մասին հայտնում է Huawei Central-ը։
Հայաստանում 2019-ի երկրորդ եռամսյակում ֆիշինգային գրոհների բախվել է օգտատերերի 8,73%-ը, իսկ Ադրբեջանում՝ 8,39%-ն այն դեպքում, երբ առաջին եռամսյակում նման գրոհների այդ երկրներում ենթարկվել է օգտատերերի 8,2-ական տոկոսը։
Ըստ China Economic Daily-ի՝ մինչև հոկտեմբերի վերջ Apple-ը թողարկելու է անլար ականջակալների նոր սերունդ: Սա կլինի առաջին հիմնական դիզայնի փոփոխությունը՝ բնօրինակ AirPods-ի թողարկումից հետո: Մեկ այլ կարևոր առանձնահատկություն կլինի աղմուկի նվազեցման ակտիվ համակարգը:
Չինական տեխնոլոգիական հսկա Xiaomi ընկերությունը որոշել է փոխել բյուջետային արտադրողի իմիջն իր հիմնական շուկաներից մեկում՝ հնդկականում: Այս շրջանի համար վաճառողը մտադիր է թողարկել մի շարք թանկարժեք սմարթֆոններ և հեռուստացույցներ: Այդ մասին հայտնում է Gizmochina-ն:
Apple ամերիկյան կորպորացիայի գլխավոր տնօրեն Թիմ Քուկն ստանձնել է Ցինհուայի համալսարանի (Պեկին) էկոնոմիկայի եւ կառավարման դպրոցի կոնսուլտատիվ խորհրդի նախագահի պաշտոնը:
8848 ոչ հայտնի չինական ընկերությունը ցուցադրել է պրեմիում սմարթֆոն՝ 5G աջակցությամբ, որը դեռ աշխատում է Qualcomm պրոցեսորով:
Մեսենջերը օգտագործելը ամսական հավելյալ 6 դոլար կարժենա օգտատերերի համար:
«Արհեստական բանականությունը մի շարք մարտահրավերներ է ստեղծում մարդկանց համար: Այն մեզ ուղղորդում է, ստիպում ավելի շատ վստահել տեխնոլոգիական ալգորիթմներին, քան ինքներս մեզ կամ դիմացինին: Հենց դրա պատճառով է, որ մարդիկ անհանգստանում են իրենց գոյության ռիսկի ու ռոբոտների մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գրող, ազատ թղթակից Մեթյու Հաթսոնը:
«Մեր պարտքն է՝ վստահեցնել մարդկանց, որ Արհեստական բանականությունը բացասական ազդեցություն կամ բացասական հետևանքներ չի կարող ունենալ: Վախ է առաջացնում, որովհետև դա, իրոք, ազդեցություններ ունի: Բայց ամեն ինչ ունի ինչ-որ ազդեցություն, ու այդ ազդեցությունը կարող է վատը լինել, եթե այն ճիշտ ձևով չօգտագործես, կամ, եթե այն հայտնվի սխալ ձեռքերում»:
Ջուլի Լենզերի կարծիքով՝ մարդիկ վախենում են արհեստական բանականությունից, որովհետև մտածում են, թե համակարգիչներն ու տեխնոլոգիական համակարգերը միայն վատ հատկություններ ունեն: Իրական կյանքում, ինչպես նշեց մեր զրուցակիցը, Արհեստական բանականությունը հիմնականում օգտագործվում է համակարգիչների մեջ, կատարում է այն հրահանգները, որոնք մենք ենք տալիս:
2020 թվականին Apple-ը կներկայացնի ոչ միայն իր ամենաթանկ սմարթֆոնները, այլև՝ ամենաէժանը: Դա կլինի նոր iPhone SE 2-ը: Այս մասին հաղորդել է վերլուծաբան Մին Չի Կոուն, ով վերջերս ավելի ու ավելի է տարածում հետաքրքիր ինսայդներ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Ավրորա» ֆորումի շրջանակում անցկացվող՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) «Փոխակերպելով բանականությունը» Գլոբալ ինովացիոն ֆորումի գալա ընթրիքին:
Վեցերորդ սերնդի (6G) ցանցերի տեխնոլոգիաները, որոնք էլ ավելի արագ եւ արդյունավետ կլինեն տվյալների փոխանցման համար, քան ներկայիս առաջավոր 5G ձեւաչափը, կարող են հասանելի դառնալ առաջիկա 10 տարում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովի բացման արարողությանը:
«Շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանում կարողանանք հաղթահարել վախերը ոչ միայն տեխնոլոգիաների հանդեպ, այլև բոլոր դեպքերում: Վախը միշտ խոչընդոտում է զարգացմանը, առաջընթացին, հաղթնակի մեր ձգտմանը: Հույս ունեմ, որ գլոբալ ինովացիոն գորումի անցկացումը Հայաստանում մարդուն կօգնի հաղթահարել և կառավարել գլոբալ վախերը: Դրան մենք պետք է ձգտենք առաջիկայում:»
Հայաստանում 2019-ի երկրորդ եռամսյակում համացանցից գրոհների բախվել է օգտատերերի 15,4%-ը. այդ ցուցանիշով երկիրը 13-րդ տեղն է զբաղեցրել այն երկրների քսանյակում, որոնց օգտատերերն ավելի հաճախ են ենթարկվել վեբ-գրոհների, իսկ առաջին եռամսյակում Հայաստանը 16,13% ցուցանիշով դուրս է մնացել քսանյակից։ Վրաստանում նման գրոհների բախվել է օգտատերերի 14,2%-ն այն դեպքում, երբ այդ ցուցանիշն առաջին եռամսյակում կազմել է 16%։
Միջոցառումների ժամանակ մասնակիցները դասախոսություն կլսեն վիրտուալ և լրացված իրականության տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների մասին, կկարողանան մասնակցել վարպետության դասընթացների։
Հոնկոնգի FinTech ասոցիացիայի նախագահ Հենրի Արսլանյանը կարծում է, որ Հայաստանում կան անհրաժեշտ պայմաններ՝ բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման համար: Այս մասին նա ասաց ChainPoint19 բլոկչեյն միջազգային համաժողովի մեկնարկին:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 11-ին մասնակցել է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» թեմայով ամենամյա գիտաժողովի հանդիսավոր բացմանը և ողջունել ներկաներին։
«Աշխարհի բնակչության կեսը չունի մուտք ինտերնետ։ Մյուսն էլ՝ ինչ-որ զարգացման կարիք ունի։ Մենք շատ ռեսուրսներ ենք ծախսում, և մեզ պետք է, որ մեր համայնքները մասնակցեն, մեզ հետ աշխատեն, որպեսզի տեղական ինտերնետ ստեղծեն, որպեսզի մարդիկ ինտերնետից օգտվեն իրենց սեփական պայմաններով, որպեսզի մարդիկ հոգան, որ այն ինֆորմացիան, որ դնում են ինտերնետ, մատչելի լինի կոնկրետ տեղերում։ Դրանից բացի, կան անվտանգության հարցեր։ Սրանք են այն թեմաները, որոնց շուրջ մենք խոսելու ենք առաջիկա օրերի ընթացքում»:
Հայաստանում անցկացված WCIT 2019-ի շրջնակներում Digitain ընկերությունը ներկայացրել է ԴիջիՔաղաք նախաձեռնությունը։ ԴիջիՔաղաքը կտրամադրի աշխատելու և գործելու տարածք հայկական և արտասահմանյան ընկերություններին, որոնք ուզում են զարգանալ Հայաստանում կամ տարածաշրջանում։