ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը եւ մի շարք նահանգների գլխավոր դատախազներ պլանավորում են հաջորդ շաբաթ հայց հարուցել Միացյալ Նահանգների Google կորպորացիայի դեմ վերջինիս կողմից հակամենաշնորհային օրենսդրության խախտման մեղադրանքով:
Tmall առցանց-ռիթեյլերը հայտարարել է, որ նոր iPhone-ների նախնական պատվերները կսկսի ընդունել ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին: Պաշտոնական հաղորդագրությունը հայտնվել է Weibo չինական սոցիալական ցանցում։
Ադրբեջանցիները սկսել են կեղծ լրատվական էջեր ստեղծել տարբեր սոցցանցերում, ինչ-որ պահից այդ էջերը սկսելու են խուճապ տարածել, հորդորում եմ հետևել միայն այն լրատվական էջերին, որոնք նոր չեն, կամ հետևել եք մինչև պատերազմական գործողությունները։
Ծածկագրող տրոյական ծրագրերի գրոհների 2020-ի ապրիլ-հունիսին բախվել է Հայաստանում համակարգիչ օգտագործողների 0,36%-ը, Վրաստանում նման օգտատերերի բաժինը կազմել է 0,23%, իսկ Ադրբեջանում՝ 0,33%։
Մոնթե Մելքոնյան կիբերբանակը հայտարարություն է տարածել, որ ադրբեջանական էլեկտրոնային փոստից արտահանել են մի շարք ֆայլեր՝ մեդիադաշտի վերաբերյալ։
Mini-LED պլանշետները և համակարգիչները կկարողանան ցուցադրել իսկական սև գույնը՝ առանց OLED-ների պիքսելների այրման վտանգի: Հայտնի վերլուծաբան Մին Չի-Կուոն, որը մասնագիտացած է Apple-ում, խոսել է առաջիկայում առաջին մինի-LED սարքը` նոր iPad Pro-ն թողարկելու՝ ընկերության ծրագրերի մասին:
Appleinsider.com հրատարակությունը, վկայակոչելով իր սեփական աղբյուրները, հայտնում է, որ iPhone 12 շարքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: Նոր սարքերի նախնական պատվերները կբացվեն գրեթե անմիջապես՝ հոկտեմբերի 16-ին:
Հայաստանում օգտատերերի 0,07%-ը 2020-ի ապրիլ-հունիսին ենթարկվել է մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների։ Վրաստանում նման գրոհների բախվել է օգտատերերի 0,04%-ը։ Ադրբեջանում գրանցվել է համանման ցուցանիշ։
Նոր կորոնավիրուսի համավարակը փոխեց մարդկանց գնում կատարելու սովորությունները, նրանք սկսեցին ավելի շատ առցանց գնումներ կատարել, և այդ միտումը ներկայումս շարունակվում է։ Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում հայտնեց «Ֆիգարո» ռեստորանների ցանցի գործադիր տնօրեն Անի Հովակիմյանը։ «Ցանցի սրճարաններից մեկը լոքդաունի ժամանակաշրջանում ամբողջապես անցել էր այնտեղ արտադրվող խմորեղենի և հացաբուլկեղենի առցանց վաճառքի, որի ծավալները չեն նվազել սրճարանի վերաբացումից հետո»,- նշեց ցանցի գործադիր տնօրենը, ով ռեստորանային բիզնեսում է արդեն 16 տարի և իր ուղին սկսել է ուսանողական տարիներին մատուցող աշխատելով։
2020-ի վերջին աշխարհում սպասվում է ցածր գնով սմարթֆոնների պահանջարկի աճ, բայց երկարաժամկետ հեռանկարում իրավիճակը կփոխվի:
Apple ընկերության պաշտոնական կայքում հայտնվել են այն նոր գաջեթների գները, որոնք ներկայացվել են սեպտեմբերյան շնորհանդեսում։
Հայաստանում համակարգիչների օգտատերերի 1,3%-ը 2020-ի երկրորդ եռամսյակում բախվել են իրենց համակարգիչներում այն վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) գործարկման փորձերին, որը նախատեսված է բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով փող գողանալու համար։ Վրաստանում և Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմել է 0,9%.
Այն կփոխարինի սիրված սոցիալական ցանցն այն երկրներում, որտեղ այն արդեն արգելափակված է:
Սեպտեմբերի 15-ին, տեղի կունենա Apple-ի նոր ապրանքների աշնանային շնորհանդեսը: Սովորաբար iPhone-ները ցուցադրվում են տարվա այս հատվածում, բայց հավանաբար 2020 թվականը խախտելու է այդ ավանդույթը: Ահա թե ինչ կարող է ներկայացնել Apple-ը երեքշաբթի օրը:
Նոր կորոնավիրուսի համավարակը ARLOOPA ընկերության վրա ունեցավ և՛ բացասական, և՛ դրական ազդեցություն. բացասական ազդեցությունն այն էր, որ համավարակի պայմաններում առևտրի կենտրոնները փակ էին, ցուցահանդեսներ չէին անցկացվում, և ընկերությունները չէին պատվիրում ARLOOPA-ի լրացված և վիրտուալ իրականության մշակումներն իրենց ապրանքները և ծառայությունները ներկայացնելու համար։
Համացանցում է հայտնվել Սելենա Դելգադո Լոպեսը՝ Մոմոյի գործի շարունակողը. սոցիալական ցանցերում նախազգուշացումներ են տարածվում, որ անհայտ պատճառով այս կինը գտնվում է ձեր ֆեյսբուքյան ընկերների ցուցակում: Ո՞վ է Սելենա Դելգադո Լոպեսը, և ո՞րն է այս քաղաքային լեգենդի իմաստը:
Ստարտափների զարգացումը կրիտիկական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ դրանք արագ աճող այն ընկերություններն են, որոնք տեղական պրոդուկտներ և ծառայություններ են արտադրում՝ դրանք վաճառելով ամբողջ աշխարհով մեկ։ Նման գնահատական «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում ներկայացրեց Global AM կազմակերպության և TCF ընկերության ղեկավար Գևորգ Պողոսյանը։
Apple-ը վերազինելու է 2020 թվականի բոլոր նոր ֆլագմենները 5G-ի աջակցությամբ: Այնուամենայնիվ, միայն մեկ մոդել կաշխատի միլիմետրային ալիքներով ցանցի հետ: Մնացած բոլորը՝ 6 ԳՀց հաճախականությամբ ալիքների հետ: Այս մասին հայտնում է Fast Company-ն՝ հղում անելով անլար սարքավորումների արտադրության աղբյուրներին:
AnTuTu բենչմարկի ներկայացուցիչները թողարկել են ամենամսյա վարկանիշներ՝ պրեմիում դասի և միջին որակի Android սմարթֆոնների համար: Ցուցակի գրեթե բոլոր սարքերը չինական արտադրողներից են, բացառությամբ` թայվանական ASUS-ի:
Պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանի ընկերությունը՝ IntelinAir-ը, Միացյալ Նահանգների՝ 2020 թվականի ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերություններից մեկն է: IntelinAir-ը զբաղեցրել է 714-րդ տեղը:
Omida-ն հրապարակել է զեկույց սմարթֆոնների շուկայի վիճակի վերաբերյալ՝ 2020 թվականի երկրորդ եռամսյակում: Վերլուծաբանները նշել են, թե որ սարքերն են ամենաշատը գնվել տարվա առաջին կեսին ամբողջ աշխարհում:
Արտադրողը զգալի առաջընթաց է գրանցել ճկուն սարքերի արտադրության մեջ:
Համավարակի օրերը լավագույն ժամանակաշրջանն են եղել Հայաստանի կրթական համակարգում վերջին 30 տարվա ընթացքում, երբ մանկավարժները՝ երիտասարդից մինչև ավագ սերնդի ներկայացուցիչ, հաշված օրերի ընթացքում աշակերտների հետ միասին սովորեցին հեռավար կրթության տեխնոլոգիաները։ Այս գնահատականը «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշարջանում» նախագծի շրջանակում ներկայացրեց «Դասարան» կրթական ծրագրի (dasaran.am) հիմնադիր-նախագահ Սուրեն Ալոյանը։
Apple կորպորացիան 75 միլիոն սմարթֆոնների համար համալրող մասերի արտադրության պատվերներ է զետեղել այս աշնանը նոր մոդելի թողարկման առթիվ, ինչը մոտավորապես հավասար է 2018 եւ 2019 թվականներին նոր մոդելների թողարկման առթիվ պատվերների ծավալին: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:
«Կասպերսկի» ընկերությունն իր մանկական առցանց անվտանգության Kaspersky Safe Kids լուծման մեջ ավելացրել է «Անվտանգ որոնում YouTube-ում» գործառույթը։ Այն լրացնում է տեսահոսթինգի զտման սովորական հնարավորությունները՝ այն դարձնելով պատանի օգտատերերի համար էլ ավելի անվտանգ ծառայություն։ Լուծումը կօգնի երեխաներին զերծ պահել անցանկալի բովանդակությունից, որը կապված է դաժանության կամ անպարկեշտ բառապաշարի հետ, ինչպես նաև թույլ կտա սահմանափակել ալկոհոլի, ծխելու մասին կամ մեծահասակների համար տեսահոլովակների որոնումը։
Միլիարդատեր գյուտարար Իլոն Մասքը խոստացել է, որ Starship օդաչուավոր տիեզերանավը կարող է շուրջերկրյա ուղեծիր թռչել արդեն հաջորդ տարի։
Միացյալ Նահանգների Zoom Video Communications ընկերության հիմնադիր Էրիկ Յուանը, ընկերություն, որը Zoom տեսակապի գործարկուն է, օգոստոսի 31-ին մի քանի ժամում դարձել է 4,2 միլիարդ դոլարով ավելի հարուստ:
Հայաստանում եկել է eCommerce-ը (էլեկտրոնային առևտուր) զարգացնելու ժամանակը, քանի որ նոր կորոնավիրուսի համավարակը նպաստեց առցանց պատվերների սպասարկման մշակույթի զարգացմանը, և արդեն պետք զբաղվել eCommerce-ի ամբողջական ավտոմատացված համակարգերի ներդրումով։ Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում նշեց Hexact ընկերության համահիմնադիր և տնօրեն Ստեփան Ասլանյանը։
IPhone 12-ի մասին լուրերի մեծ մասը վերաբերում էր սարքի պրոցեսորին, նոր էկրաններին և մարտկոցի չափին: Այնուամենայնիվ, տեսախցիկները մնում են սարքերի հավասարապես կարևոր մաս, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, այս տարի ավելի բարձր թույլատրությամբ սենսորներ չեն ստանա: Այս մասին հայտնում է TechRadar-ը:
Աշտարակի Ստարտափ ակումբի աշակերտների նոր գաղափարը նվիրված է աուտիզմ ունեցող երեխաներին, նրանց հետ աշխատող մասնագետներին և նրանց ծնողներին։ Ստարտափն առաջարկում է լուծումներ՝ աուտիզմ ունեցող երեխաներին օգնելու կատարել մի շարք հեշտ առաջադրանքներ և ավելի ինքնակազմակերպված դառնալ: Թիմի 5 անդամները, ովքեր 16-17 տարեկան են, ծանոթացել են Աշտարակի Ստարտափ ակումբում։