Միլիարդատեր գյուտարար Իլոն Մասքը խոստացել է, որ Starship օդաչուավոր տիեզերանավը կարող է շուրջերկրյա ուղեծիր թռչել արդեն հաջորդ տարի։
Միացյալ Նահանգների Zoom Video Communications ընկերության հիմնադիր Էրիկ Յուանը, ընկերություն, որը Zoom տեսակապի գործարկուն է, օգոստոսի 31-ին մի քանի ժամում դարձել է 4,2 միլիարդ դոլարով ավելի հարուստ:
Հայաստանում եկել է eCommerce-ը (էլեկտրոնային առևտուր) զարգացնելու ժամանակը, քանի որ նոր կորոնավիրուսի համավարակը նպաստեց առցանց պատվերների սպասարկման մշակույթի զարգացմանը, և արդեն պետք զբաղվել eCommerce-ի ամբողջական ավտոմատացված համակարգերի ներդրումով։ Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում նշեց Hexact ընկերության համահիմնադիր և տնօրեն Ստեփան Ասլանյանը։
IPhone 12-ի մասին լուրերի մեծ մասը վերաբերում էր սարքի պրոցեսորին, նոր էկրաններին և մարտկոցի չափին: Այնուամենայնիվ, տեսախցիկները մնում են սարքերի հավասարապես կարևոր մաս, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, այս տարի ավելի բարձր թույլատրությամբ սենսորներ չեն ստանա: Այս մասին հայտնում է TechRadar-ը:
Աշտարակի Ստարտափ ակումբի աշակերտների նոր գաղափարը նվիրված է աուտիզմ ունեցող երեխաներին, նրանց հետ աշխատող մասնագետներին և նրանց ծնողներին։ Ստարտափն առաջարկում է լուծումներ՝ աուտիզմ ունեցող երեխաներին օգնելու կատարել մի շարք հեշտ առաջադրանքներ և ավելի ինքնակազմակերպված դառնալ: Թիմի 5 անդամները, ովքեր 16-17 տարեկան են, ծանոթացել են Աշտարակի Ստարտափ ակումբում։
Եկել է ժամանակը գնել երեխային նոր համակարգիչ։ Կան տասնյակ արտադրողներ, հարյոուրավոր մոդելներ։ Ընտրությունն այդքան էլ հեշտ չէ։ Մենք խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել այն սարքավորման վրա, որը հնարավորություն կտա երեխային ամեն ինչ փորձել և գուցե բացահայտել իր մեջ նոր տաղանդներ։ MacBook Air-ը հենց այն է ինչ պետք է։ Այժմ կմանրամասնենք, թե ինչով է MacBook Air-ը հարմար ծնողների և երեխաների համար։
Pixel 3a-ի գլխավոր առանձնահատկությունը նրա հիմնական ֆոտոխցիկն է: Սմարթֆոնն ունի միայն մեկը, բայց այն նկարահանում է գերազանց մակարդակով միջին որակի սմարթֆոնի համար: Pixel 3a-ը պարծենում է նաև «մաքուր» Android-ով: Ավելին, սարքը պարբերաբար կստանա համակարգի նոր տարբերակներ և անվտանգության նորմեր:
Հաջողությունների մասին նորությունների հետ մեկտեղ՝ մենք կլսենք անօդաչու մեքենավարությունը կարգավորող նոր օրենքների մասին: Կլինեն նաև շատ բանավեճեր, որոնք դուրս կգան տեխնոլոգիական ոլորտից և կառնչվեն, օրինակ, տաքսիստների հետագա զբաղվածությանը:
Նոր կորոնավիրուսի համավարակն արագացրեց բիզնեսի տրանսֆորմացիան դեպի թվային, առցանց միջավայր, և այդ գործընթացում կշահեն այն կազմակերպությունները, որոնք առավելագույնս կապահովեն իրենց կիբեռանվտանգությունը։ Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում նշեց Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Երրորդ և չորրորդ եռամսյակների սկիզբը սովորաբար բերում է շատ հետաքրքիր սմարթֆոններ, որոնցից մի քանիսը հայտնվում են IFA և WWDC տեխնոլոգիական ցուցահանդեսներում:
Համացանցում արդեն հասանելի է «AFScore» հավելվածը՝ հայկական ֆուտբոլի մասին։ Հավելվածում մանրամասն ներկայացված է «VBET Հայաստանի պրեմիեր լիգայի» խաղերի վիճակագրություն, խաղերի մասին տեղեկատվություն, հասանելի են հանդիպումների մեկնարկային կազմերը, մրցաշարային աղյուսակը (նաեւ օնլայն ռեժիմով)։
Ինսայդեր Ջոն Պրոսերը տեղադրել է iPhone 12 Pro Max-ի նախատիպի լուսանկարը, ինչպես նաև փոխանցել է ապագա ֆլագմենի մասին առաջին մանրամասները: Իր թվիթերյան միկրոբոլոգում նա ցույց է տվել, թե ինչով է տարբերվելու նոր արտադրանքը նախորդներից:
Transparent Tribe խումբը, որն կիբեռլրտեսության արշավների անցկացման համար օգտագործում է Crimson հեռավար հասանելիության տրոյացուն, 2019 թվականի հունիսից մինչեւ 2020 թվականի հունիսը ավելի քան հազար թիրախ է գրոհել 27 երկրներում։ Զոհերը հիմնականում եղել են Աֆղանստանում, Պակիստանում, Հնդկաստանում, Իրանում եւ Գերմանիայում։ «Կասպերսկի» ընկերությունը բացահայտել է, որ գրոհները սկսվել են ֆիշինգային նամակներում Microsoft Office-ի վնասաբեր փաստաթղթերի տարածումից։ Առավել […]
Մենք միշտ ցանկանում ենք, որ ամենավառ և հաճելի պահերը ընդմիշտ մնան մեզ հետ։ Ձեր ընկերը առաջին անգամ կանգնել է սերֆինգի տախտակին, Ձեզ թույլ են տվել վարել զբոսանավը կամ Ձեր սիրելի շունիկը առաջին անգամ տեսել է ծովը և գոհունակ ցատկոտում է ալիքներում՝ սրանք այն պահերն են, որոնք պետք է նկարահանել, որպեսզի հետագայում ժպիտով վերանայեք։
Որ գադջետներն են արժանի ուշադրության մինչև նոր ֆլագմենների թողարկումը։
Նոր ծալովի սմարթֆոնը կարժենա ստանդարտ ֆլագմենների նման։
Համակարգչային ստեղնաշարի օգտագործումը կարող է վնասակար լինել առողջության համար. դրա վրա եղած մանրէներն առաջացնում են մի շարք մաշկային հիվանդություններ եւ աչքերի վարակումներ:
Հայաստանում 2020-ի ապրիլ-հունիսին ֆիշինգային գրոհների է ենթարկվել օգտատերերի 6,50%-ը, մինչդեռ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 7,88%, իսկ Ադրբեջանում ՝ 6,35%։ 2019-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում ֆիշինգային գրոհների է բախվել օգտատերերի 8,73%-ը, Վրաստանում ՝ օգտատերերի 13,87%-ը, իսկ Ադրբեջանում ՝ 8,39%-ը։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ աշխարհում ամենից շատ ֆիշերներն ապրիլ–հունիսին գրոհել են Վենեսուելայում գտնվող օգտատերերի վրա ՝ 17,56%, այն դեպքում, որ անցյալ տարվա «առաջատար» Հունաստանում այդ ցուցանիշը կազմել է 26,20%:
Ընկերությունը հայտարարել է սարքերի ընդլայնված աջակցություն, ներառյալ՝ ցածր գներով մոդելները Galaxy A շարքից:
Չինական ծառայությունն օգտվել է Google OS-ի բացթողումից։
Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանում տնային օգտատերերի 31%-ը և կորպորատիվ օգտատերերի 36%-ը բախվել են, այսպես կոչված, լոկալ սպառնալիքների, որոնք սարքում հայտնվում են ոչ թե անմիջապես ցանցից, այլ տարբեր հանովի կրիչներից, ինչպիսիք են USB ֆլեշները կամ հիշողության քարտերը։ Դրա հետ մեկտեղ, համացանցում վարակվելու ռիսկի են ենթարկվել տնային օգտատերերի 7 տոկոսը և կորպորատիվ օգտատերերի 5 տոկոսը։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
Նախագահ Թրամփը հրամայել է ԱՄՆ-ում արգելել ցանկացած գործարք TikTok-ի և WeChat-ի հետ: Այս հրամանն ուժի մեջ կլինի 45 օր:
Կորոնավիրուսի պանդեմիան կհաջողվի կանգնեցնել միայն երկուսուկես տարի անց, կարծում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:
AnTuTu բենչմարկի վերլուծաբանները հրապարակել են ամառվա կեսի ամենաբարձր վարկանիշային միավորներով լավագույն սմարթֆոնները: Առաջին անգամ վարկանիշում ներառվել է MediaTek-ով սմարթֆոն:
Xiaomi-ն որոշել է վերակենդանացնել հետաքրքրությունը մոդուլային սմարթֆոնի դիզայնի երբեմնի հանրաճանաչ գաղափարի նկատմամբ: Ընկերությունը պարզապես արտոնագրել է նոր տեխնոլոգիա, որը ենթադրում է շարժական էկրան ունեցող սարք: Այս մասին հայտնում է LetsGoDigital-ը:
Snapchat-ը հայտարարել է, որ կսկսի փորձարկել նոր հնարավորություն, որը թույլ կտա Snapchat-ի օգտատերերին՝ նկարել իրենց Snap-երը երաժշտությամբ, ինչպես TikTok-ում է։
Հայկական Krisp ընկերությունը ստացել է 5 միլիոն դրամ ներդրում, որը, ըստ ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանի, ուղղվելու է ընկերության արագ աճին և ընդլայնմանը։
Xiaomi-ի այս սմարթֆոնը ներկայացվեց հունիսի վերջին, և շատ շուտով այն հասանելի կլինի գնման համար: Readmi 9A-ն սուպեր բյուջետային սարք է` փոխզիջումային լուծում նրանց համար, ովքեր չեն ուզում մեծ գումարներ ծախսել սմարթֆոնի համար։
Վերջերս Xiaomi-ն հայտարարեց այն սմարթֆոնները, որոնք կստանան համաշխարհային MIUI 12-ը, և այժմ հայտնի դարձավ, թե որ մոդելները կթարմացվեն Android 11-ով: Ցուցակը հայտնվել է ընկերության պաշտոնական ֆորումում: Ըստ էության, այն ներառում է վերջին երկու տարվա սարքերը, որոնք տարբեր երկրներում տարբեր անուններ ունեն:
2017-2018 թվականներին Twitter-ի պայմանագրային ծառայության աշխատակիցները օգտագործել են իրենց հասանելիությունը պլատֆորմի ներքին գործիքներին՝ հայտնի մարդկանց լրտեսելու համար: Նմանատիպ դեպքեր են եղել նաև 2020 թվականի հուլիսին, երբ մի շարք հայտնիների հաշիվներ հակերային հարձակման էին ենթարկվել։