
Google ը կարգելի գեղեցկացնող ֆիլտրերը սմարթֆոնի ստանդարտ խցիկներում

Ընկերությունը Android 11-ում ավելացրել է պահանջ՝ արգելելու երրորդ կողմի սմարթֆոնների արտադրողներին ստանդարտ ֆոտոխցիկի հավելվածում տեղադրել գեղեցկացնող ֆիլտրներ։
Թվում է, թե Google-ը նկատել է Android սմարթֆոնների արտադրողների մեծ մասին, որոնք զտիչներ են տեղադրել իրենց տեսախցիկներում՝ զգուշորեն բարելավելով լուսանկարների որակը: Android 11-ի կանոններում հայտնվել է մի կետ, որն արգելում է լուսանկարներում դեմքերը փոխել` մաշկը հարթեցնել կամ փոխել երանգը, շտկել դեմքի թերությունները:
Կանոնակարգը տարածվում է ստանդարտ ֆոտոխցիկի կիրառման համար բոլոր սմարթֆոններում, որոնք գործարկվելու են Android 11-ով: Դա պայմանավորված է նրանով, որ կան դեպքեր, երբ սմարթֆոնը շարունակում է բարելավել մարդու դեմքը լուսանկարներում, նույնիսկ, եթե բոլոր ֆիլտրերն ու բարելավիչներն անջատված են:
Միևնույն ժամանակ, Google-ը չի արգելում երրորդ կողմի ծրագրերը՝ ներկառուցված ֆիլտրերով կամ լուսանկարների վերափոխման համար նախատեսված հավելվածներով. օգտվողները կարող են իրենց նկարների հետ շարունակել անել իրենց ուզածը: Եթե արտադրողը դեռ ցանկանում է գեղեցկության ֆիլտր ավելացնել սարքի ստանդարտ խցիկում, ապա օգտագործողը պետք է կարողանա ընդմիշտ անջատել այս գործառույթը:
Սիրարփի Աղաբաբյան