SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը երկրորդ հորիզոնական է բարձրացել ամեն տարի նորացվող աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ առաջ անցնելով Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից:
Samsung-ի սեփական UI ամպային ծառայության թարմացումը սարերի հետևում չէ․ բետա տարբերակները փորձարկվում են S20 և Note20 շարքերում, բայց դրանք դեռ հեռու են իդեալական լինելուց:
Նրանց համար, ովքեր չեն սիրում կտրվածքներ և էկրանի անցքեր:
SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը երրորդ հորիզոնական է բարձրացել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ առաջ անցնելով Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից:
Հարավկորեական Samsung ընկերությունը պատրաստվում է թողարկել ծալովի դիսփլեյով սմարթֆոնի էժանացված տարբերակը:
Apple-ն արդեն ակտիվորեն փորձարկում է ճկուն էկրանով սարքը:
Տպավորիչ ինքնավարություն՝ մատչելի գնով:
Իր նախաձեռնած խորհրդակցությունների շրջանակում, որոնք միտված են հասարակության ներկայացուցիչների կարծիքներին և տեսակետներին տեղեկանալուն, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:
Այս շարքում դուք կգտնեք Apple-ի և OnePlus-ի նոր ֆլագմենները, ամենավերջին տեսախցիկ-հեռախոս Huawei Mate 40 Pro-ն և այլ սարքեր:
Հայաստանում 2020-ի երկրորդ եռամսյակում համացանցից վարակման փորձերի ենթարկվել է օգտատերերի համակարգիչների 5,6%-ը։ 2020-ի ապրիլ-հունիսին Վրաստանում վեբ-գրոհների միջոցով վարակման փորձերի բախվել է օգտատերերի 7,9%-ը, և այդ ցուցանիշով երկիրը զբաղեցրել է 12-րդ տեղն այն երկրների քսանյակում, որտեղ օգտատերերը ամենից հաճախ են բախվել վեբ-գրոհների։ Նույն տարվա առաջին եռամսյակում նման գրոհների բախված օգտատերերի բաժինը Վրաստանում կազմել է 8,5%. դա 17-րդ ցուցանիշն էր աշխարհում։ Իսկ Ադրբեջանում և՛ երկրորդ, և՛ առաջին եռամսյակում վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը կազմել է 6,5%։
Interbrand վերլուծական ընկերությունը կազմել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի ցուցակը. առաջին հինգ տեղերը զբաղեցնում են ՏՏ ընկերությունները:
«Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ GravityRAT լրտեսական ծրագիրը, որն օգտագործվում է թիրախային կիբեռգրոհների իրականացման համար առնվազն 2015 թվականից, այժմ իրենից ներկայացնում է բազմահարթակ գործիք։ Այս վնասատուն նախկինում կիրառվել Է կիբեռլրտեսության արշավում, որն ուղղված է եղել հնդիկ զինվորականներին, և ի սկզբանե մշակվել է Windows-սարքերի համար։ Իսկ այժմ հայտնվել են նոր մոդուլներ, որոնք ուղղված են Android եւ macOS գործառնական համակարգերին։
Հայաստանում օգտատերերի համակարգիչների 29,3%-ը 2020-ի առաջին եռամսյակում ենթարկվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի։ Նման գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը Վրաստանում կազմել է 22,6%, Ադրբեջանում՝ 30%։ 2020-ի հունվար-մարտին հայաստանցի օգտատերերի համակարգիչների 28,7%-ը բախվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 23,5%, իսկ Ադրբեջանում՝ 33,9%։ 2019-ի երկրորդ եռամսյակում հայաստանցի օգտատերերի 33,5%-ն է […]
Հոկտեմբերի 27-ին Google-ի որոնման համակարգում խնդիրներ են դիտվում աշխարհի մի քանի երկրներում:
Huawei-ն անցկացրել է նոր ապրանքների լայնածավալ շնորհանդես, որում ներկայացվեց ոչ միայն Mate 40 սմարթֆոնների շարքը, այլ նաև շատ այլ հարմարանքներ:
Կա միայն մեկ դեմ փաստարկ՝ արժեքը։
Forbes-ը կազմել է TikTok տեսածառայության ամենահարուստ ռուսախոս բլոգերների վարկանիշը։
Ամերիկացին դատական հայց է հարուցել Apple ընկերության դեմ՝ նրան մեղադրելով սմարթֆոնների համար խաղերի շուկայի մենաշնորհացման մեջ:
Vivo ընկերությունն աշխատում է աշխարհում առաջին սմարթֆոնի վրա, որի ճակատային խցիկը դուրս է գալիս:
Թաքնված կրիպտոմայներները 2020-ի ապրիլ-հունիսին գրոհել են հայաստանցի օգտատերերի համակարգիչների 1,35%-ին այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 1,23%, իսկ Ադրբեջանում՝ 1,26%։
YouTube առցանց տեսահոստինգի օգտատերերը հայտնել են ծառայության աշխատանքում խափանման մասին:
Նոր սմարթֆոնը դարձել է Galaxy S20 ֆլագմենի պարզեցված տարբերակը՝ պլաստիկ պատյան, ավելի քիչ հիշողություն և էկրանին ավելի ցածր թույլտվություն:
Անսպասելի լուրերը հայտնվեցին Microsoft-ի պաշտոնական բլոգում: Ընկերությունը հայտարարեց, որ Microsoft Office-ի հավերժ լիցենզիայով տարբերակը Windows-ի և macOS-ի համար հասանելի կլինի 2021 թվականի երկրորդ կեսին: Փաթեթների անվանումը, արժեքը և ճշգրիտ թողարկման ժամանակը կհայտարարվեն լրացուցիչ:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը եւ մի շարք նահանգների գլխավոր դատախազներ պլանավորում են հաջորդ շաբաթ հայց հարուցել Միացյալ Նահանգների Google կորպորացիայի դեմ վերջինիս կողմից հակամենաշնորհային օրենսդրության խախտման մեղադրանքով:
Tmall առցանց-ռիթեյլերը հայտարարել է, որ նոր iPhone-ների նախնական պատվերները կսկսի ընդունել ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին: Պաշտոնական հաղորդագրությունը հայտնվել է Weibo չինական սոցիալական ցանցում։
Ադրբեջանցիները սկսել են կեղծ լրատվական էջեր ստեղծել տարբեր սոցցանցերում, ինչ-որ պահից այդ էջերը սկսելու են խուճապ տարածել, հորդորում եմ հետևել միայն այն լրատվական էջերին, որոնք նոր չեն, կամ հետևել եք մինչև պատերազմական գործողությունները։
Ծածկագրող տրոյական ծրագրերի գրոհների 2020-ի ապրիլ-հունիսին բախվել է Հայաստանում համակարգիչ օգտագործողների 0,36%-ը, Վրաստանում նման օգտատերերի բաժինը կազմել է 0,23%, իսկ Ադրբեջանում՝ 0,33%։
Մոնթե Մելքոնյան կիբերբանակը հայտարարություն է տարածել, որ ադրբեջանական էլեկտրոնային փոստից արտահանել են մի շարք ֆայլեր՝ մեդիադաշտի վերաբերյալ։
Mini-LED պլանշետները և համակարգիչները կկարողանան ցուցադրել իսկական սև գույնը՝ առանց OLED-ների պիքսելների այրման վտանգի: Հայտնի վերլուծաբան Մին Չի-Կուոն, որը մասնագիտացած է Apple-ում, խոսել է առաջիկայում առաջին մինի-LED սարքը` նոր iPad Pro-ն թողարկելու՝ ընկերության ծրագրերի մասին:
Appleinsider.com հրատարակությունը, վկայակոչելով իր սեփական աղբյուրները, հայտնում է, որ iPhone 12 շարքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: Նոր սարքերի նախնական պատվերները կբացվեն գրեթե անմիջապես՝ հոկտեմբերի 16-ին: