Բաժիններ՝

Microsoft-ը բանակցություններ է վարում ավելի քան 10 մլրդ դոլարով Discord-ի գնման շուրջը. Bloomberg

Microsoft-ը բանակցություններ է վարում ավելի քան 10 միլիարդ դոլարով Discord մեսենջերի ձեռքբերման շուրջը, մարտի 22-ի երեկոյան հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Ըստ նրանց տեղեկությունների՝ ընկերությունները գտնվում են քննարկման գործընթացում, գործարքի մասին որոշում տակավին չի ընդունվել: Ըստ որում աղբյուրներից մեկը նշել է, որ Discord-ը կարող է վաճառքին գերադասել բաժնետոմսերի առաջնային հրապրակային տեղաբաշխումը (IPO):

Նաեւ հաղորդվում է, որ մեսենջերի սեփականատերերն ավելի վաղ բանակցություններ են վարվել Epic Games եւ Amazon ընկերությունների հետ: Bloomberg-ի տեղեկատվությամբ՝ Discord-ն ունի ամսական ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս