Բաժիններ՝

Մասկը հերքել է Tesla-ի մեքենաները լրտեսության նպատակով օգտագործելու մասին լուրերը

Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հերքել է տեղեկություններն այն մասին, թե ընկերության էլեկտրական մեքենաները կարող են Չինաստանում կամ որևէ այլ երկրում օգտագործվել լրտեսության նպատակով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Խոսելով Չինաստանի զարգացման համաժողովի շրջանակում՝ Մասկն անդրադարձել է այն տեղեկություններին, համաձայն որի չինական իշխանություններն ազգային անվտանգության հնարավոր սպառնալիքների պատճառով սահմանափակելու են Tesla ընկերության էլեկտրական մեքենաների օգտագործումը զինվորականների կողմից:

«Մենք հզոր խթան ունենք՝ ապահովել ցանկացած տեղեկության կոնֆիդենցիալությունը: Եթե Tesla-ն մեքենաներն օգտագործեր Չինաստանում կամ որևէ այլ տեղ լրտեսության նպատակով, մենք կփակվեինք»,- ասել է նա:

Մասկը հավելել է նաև, որ աշխարհի երկու խոշորագույն տնտեսություն ունեցող երկրները՝ ԱՄՆ-ն և Չինաստանը պետք է ավելի շատ միմյանց վստահեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031