Բաժիններ՝

Virgin Galactic-ը տիեզերական շրջագայությունների համար նոր տիեզերանավ է ներկայացրել

VSS Imagine-ի առաջին թեստերը տեղի կունենան այս ամառ:

Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic տիեզերական զբոսաշրջության ընկերությունը ներկայացրել է իրենց նոր մշակումը: Բազմակի օգտագործման տիեզերանավը ստացել է VSS Imagine անվանումը: Այն միացել է ընկերության ենթաուղեծրային տրանսպորտային միջոցների աճող նավատորմին:

Նոր նավը նախատեսված է ավելի արագ օգտագործման համար, քան SpaceShipTwo-ն, որը ներկայումս Virgin Galactic-ի տիեզերական տուրիզմի բիզնեսի կենտրոնն է: Ակնկալվում է, որ ընկերությունն իր առաջին կոմերցիոն թռիչքները կսկսի առաջարկել արդեն 2022 թվականից:

VSS Imagine-ը նախագծված է մոդուլային եղանակով: Այն կշռում է մի փոքր պակաս, քան SpaceShipTwo-ն:

VSS Imagine-ի առաջին փորձությունը (նավը օդ կբարձրացվի ինքնաթիռով, որից հետո այն պետք է հաջողությամբ վերադառնա երկիր)  նախատեսված է այս ամառ: Ամեն ինչ տեղի կունենա Նյու Մեքսիկոյի Spaceport America հաստատությունում: Ընկերության մյուս տիեզերանավի փորձարկումը պետք է տեղի ունենա ավելի վաղ: Օրինակ, մայիսին սպասվում է նոր SpaceShipTwo փորձնական թռիչք:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս