Հայտնի է IPhone 13-ի թողարկման ամսաթիվը
Տեղեկությունը ցանցում հրապարակել է հայտնի վերլուծաբանը:
Ակնկալվում է, որ Apple-ն այս տարի կվերադառնա իր ծանոթ արտադրանքի թողարկման ամսաթվին: Wedbush-ի վերլուծաբան Դանիել Այվսի կարծիքով՝ iPhone 13 սմարթֆոնների շարքը կներկայացվի 2021 թվականի սեպտեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում: Իր կանխատեսումներում նա ապավինում է մատակարարման շղթաներից ստացված տեղեկատվությանը:
Հնարավոր է, որ ներկայացումը կարող է հետաձգվել մինչև հոկտեմբերի սկիզբ: Դա կախված է արտադրանքի մոդելի շարունակական հարմարեցումից, ասել է վերլուծաբանը:
Սովորաբար Apple-ը նոր iPhone-ների մասին հայտարարում է սեպտեմբերին, բայց անցած հոկտեմբերին ներկայացվեց iPhone 12-ի ամբողջ շարքը: Դա հիմնականում պայմանավորված է COVID-19 համաճարակի հետևանքով արտադրության հետաձգմամբ: Այժմ, երբ մատակարարման շղթան ավելի լավ վիճակում է, զարմանալի չէր, եթե Apple-ը վերադառնար իր սեպտեմբերյան ժամանակացույցին:
Ինչ է հայտնի iPhone 13-ի մասին
Սմարթֆոնը պետք է հիմնված լինի Apple A15 SoC-ի վրա: Սարքը կստանա մատնահետքի սկանավորման բարելավված տեխնոլոգիա՝ եթե հին մոդելներում էկրանի տակ դրա համար օգտագործվել է Home-ի առանձին կոճակ, ապա iPhone 13-ում այն կտեղադրվի էկրանի տակ:
Ակնկալվում է, որ Apple-ը կներկայացնի նաև առաջին iPhone-ը` 1 ՏԲ ներկառուցված պահուստով: Հավանաբար, նման ծավալը հասանելի կլինի միայն ավելի թանկ «պրո» մոդելներին:
Ինչ վերաբերում է սարքի դիզայնին, հայտնի է, որ iPhone 13-ի կտրվածքը նկատելիորեն կնվազի, նրա տարածքն ու բարձրությունը կփոխվեն: Լուրեր են շրջանառվում, որ առջևի տեսախցիկը մի փոքր ավելի վեր է բարձրանալու:
Սիրարփի Աղաբաբյան