Ի՞նչ նորություններ կներկայացնի Xiaomi-ն իր «մեգա» շնորհանդեսին
Ընկերությունը պաշտոնապես պլանավորել է «մեգա» շնորհանդեսը մարտի 29-ին: Պետք է ներկայացնի նոր սմարթֆոններ, նոութբուքեր և, հնարավոր է, վեցերորդ Mi Band-ը:
Xiaomi-ն դեռ չի բացահայտել, թե ինչ կցուցադրվի շնորհանդեսին մարտի 29-ին, բայց ընկերությունն ունի բազմաթիվ չհայտարարված ապրանքներ, որոնք արդեն արտահոսել են համացանց։
Սմարթֆոնները պետք է լինեն հիմնական նորույթները: Ամենայն հավանականությամբ, դրանք կդառնան առաջատար շարքի նոր մոդելներ՝ ավելի էժան Mi 11 Lite և պրեմիում Mi 11 Ultra, որոնց հետևի մասում կա լրացուցիչ էկրան: Ինտերնետում արդեն կան բնութագրեր, «կենդանի» լուսանկարներ և բոլոր այլ մանրամասները նոր ապրանքների վերաբերյալ, ուստի դրանք, ամենայն հավանականությամբ, կներկայացվեն այս միջոցառմանը:
Հայտարարությունից մի քանի օր առաջ Xiaomi-ն սկսեց մանրամասներով կիսվել նոր Mi Notebook Pro 2021-ի մասին, որը կստանա շատ բարակ և կոմպակտ շրջանակ և վերջին սերնդի Intel պրոցեսորներ:
Մեկ այլ նորույթ կարող է լինել նոր Mi Band 6 ֆիթնես ապարանջանը: Ապարանջանի առաջին լուսանկարը սարքի սերտիֆիկացման փաստաթղթերից հայտնվել է ինտերնետում։ Դիզայնով այն կարծես նախորդ Mi Band 5-ն է՝ նույն մագնիսական լիցքավորմամբ:
Xiaomi-ն ինքն է ներկայացնում այս իրադարձությունը՝ որպես «մեգա» մեկնարկ, ուստի իրականում կարող են լինել շատ ավելի նոր ապրանքներ: Բոլոր մանրամասները կիմանանք մեկ շաբաթից:
Սիրարփի Աղաբաբյան