iPhone 12-ը կգերազանցի iPhone 6-ի ռեկորդը
Ակնկալվում է, որ iPhone 12-ն այս տարի վաճառքի պատմական ռեկորդ կսահմանի:
Ըստ The Wall Street Journal-ի, Apple-ն այս տարի կվաճառի մոտ 220 միլիոն iPhone, բայց Wedbush-ը կարծում է, որ ընկերության արդյունքներն ավելի լավը կլինեն, իսկ Apple-ը կվաճառի մոտավորապես 240-250 միլիոն սմարթֆոն: Եթե պարզվի, որ դա ճիշտ է, ապա ընկերության ամբողջ գոյության նոր ռեկորդ կսահմանվի, գրում է GizChina-ն:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2015 թվականին: Այն ժամանակ Apple-ին հաջողություն բերեց մեկ տարի առաջ թողարկված iPhone 6-ի վաճառքը` ընդհանուր առմամբ վաճառվեց 231 միլիոն սարք:
Աղբյուրը մանրամասնում է, որ 12-րդ մոդելը ներկայումս մեծ պահանջարկ ունի, և կանխատեսվում է, որ դրա պատվերները կմնան նույնը:
Սպասվում է, որ iPhone 13-ը կներկայացվի սեպտեմբերի կեսերին կամ հոկտեմբերի սկզբին, ապագայում այն կարող է ստվերել նախորդ ռեկորդակիրներին: Արդեն հայտնի է, որ Apple-ը նախատեսում է iPhone 13-ի հավաքման պատվերները հասցնել 100 միլիոն սարքի: Սա շուրջ 20 միլիոնով ավելին է, քան մինչև համաճարակի սկսվելը iPhone 12-ի պլանավորված արտադրությունը:
Սիրարփի Աղաբաբյան