Վահագն Խաչատուրյանի աշխատակազմն ուղղագրությունն ստուգող համակարգչային ծրագիր է ձեռք բերել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմը 30 հազար դրամով ուղղագրությունը ստուգող համակարգչային ծրագիր է ձեռք բերել։ Գնումը կատարվել է «Լիդեր Պրոֆի» ընկերությունից։ Համակարգչային ծրագիրը կոչվում է «Արմենիան փաուեր Սփեյլ»։

Փաստորեն, նույնիսկ ուղղագրությունը ստուգել չեն ցանկանում պետական համակարգում եւ դրա համար պետական միջոցներից համակարգչային ծրագրեր են գնում, որ իրենց հսկա աշխատակազմերը, որոնք պետական բյուջեից ահռելի աշխատավարձեր են ստանում, սուրճ խմելու եւ պարապությունից ճանճ քշելու գործից հանկարծ չկտրվեն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930