Բաժիններ՝

Հերթական փուչիկը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Անցած շաբաթ Սյունիքի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանը թեպետ հավաստիացրեց, որ Կապանի օդանավակայանն այսուհետ կանոնավոր կաշխատի, կլինեն Երեւան-Կապան եւ Կապան-Երեւան ուղղություններով թռիչքներ, սակայն չվերթները չեն կայանում։

Չնայած պաշտոնապես պատճառը եղանակային պայմաններն են, սակայն մեր աղբյուրները նշում են, որ անվտանգության խնդիրներից ելնելով՝ տոմսեր գնած քաղաքացիները դրանք հետ են վերադարձնում։

Հիշեցնենք, որ վարչապետի պատվիրակությունը Սյունիք մեկնեց ուղղաթիռով, իսկ հաջորդ օրն ադրբեջանցիները կրակեցին օդանավակայանի վրա։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Փաշինյանի այցից հետո գրեթե ամեն օր օդանավակայանին հարակից համայնքներում կրակոցներ են լսվում։

Ի դեպ, նախատեսվում էր, որ օգոստոսի 28-ի չվերթով Կապանից Երեւան պիտի վերադառնար Սյունիքում գտնվող Աննա Հակոբյանը, սակայն, որոշ տեղեկություններով, նա առավոտյան շուտ Երեւան է ճանապարհվել ավտոմեքենայով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 29. 08․ 23 թ համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031