Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են, մակարոնեղենի արտադրության ծավալները՝ ավելացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նվազել են հացի արտադրության ծավալները։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին արտադրվել է 128 հազար 167.2 տոննա հաց։ Այս թիվը, 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, պակաս է 2.1%-ով։ Սակայն 3.1%-ով ավելացել է ալյուրի արտադրությունը. 7 ամիսներին արտադրվել է 89 հազար 827.1 տոննա ալյուր, իսկ 2022 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 87 հազար 108.2 տոննա։

Այս թվերին զուգահեռ ավելացել է մակարոնեղենի եւ ձավարի արտադրությունը. այս տարվա հունվար-հուլիսին 1.1%-ով էլ ավելացել է մակարոնեղենի արտադրությունը, ձավարեղենի արտադրության ծավալները նույնպես ավելացել են։ Հունվար-հուլիսին արտադրվել է 902.2 տոննա ձավարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.6%-ով։

Սա հետաքրքիր վիճակագրություն է այն իմաստով, որ Ռուսաստանից եւ Ուկրաինայից Հայաստան եկած քաղաքացիները թեեւ բնակչության վիճակագրությունը ՀՀ-ում փոխել են, բայց հացի արտադրությունը նվազել է, քանի որ նրանք հայերի նման շատ հաց չեն ուտում»։

Տեսանյութեր

Լրահոս