Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքով կալանավորված անձանցից մեկին. ո՞վ է նա:
Նրանք կասկածվում են պետությանը 966 մլն դրամի գույքային վնաս պատճառելու մեջ, թեեւ փաստաբանը նշել էր 166 մլն կեղծ հիմքերով քրգործի մասին:
Եվ հիմա Վերածննդի հրապարակում ոչ թե Հայոց բանակի տանկերն ու զորքերն են անցնում, այլ աշխարհից օգնություն կանչելու օրհասական «SOS»-ն է
Այսօր Արցախի Հանրապետության ամենամեծ դաշնակիցը Հայաստանը չէ, Ռուսաստանի Դաշնությունն է
Կալանավորված ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կգնա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողով:
Հարյուրյակում նրանք 17-ն են:
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ ներկայում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտերի ուսումնասիրության համար պետական տուրք սահմանված չէ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստերը «կինո» են: Կամ՝ «մեկ «դերասանի» թատրոն»: Շատերին նյարդայնացնում է հատկապես կառավարության նիստերի ժամանակ տիրող ուրախզվարթ, առոք-փառոք մթնոլորտն ու միջավայրը: Այնպես, որ կարելի է կարծել, թե դա ինչ-որ մի անհոգս, անպատերազմ ու անխնդիր երկրի հաջողակ կառավարության նիստ է, այլ ոչ թե՝ համատարած տապալումներ ու կորուստներ բերած իշխանության գործադիր մարմնի նիստ: Սա՝ ընդհանուր առմամբ: Մյուսը, ինչն ուշադրություն է գրավում Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության դեպքում, ցուցադրականությունն ու ձևականությունն են: Մշտական, ամենօրյա…
«Դեֆանս Հաուզինգ»-ի գրասենյակից պարզեցինք, որ 1 տարվա ընթացքում մոտ 1000 բնակարան են վաճառել, մեկնարկային գինը 430 հազար դրամ է։ Շինարարությունն իրականացվելու է փուլերով: Առաջին փուլում նախատեսվում է կառուցել 63 բազմահարկ, շահագործման կհանձնվեն 2025-ին։ Երկրորդ փուլում՝ եւս 54 շենք, բիզնես-կենտրոն, առեւտրի կենտրոն, սպորտային համալիր (բաց եւ փակ կորտեր, վազքուղիներ, լողավազաններ, հեծանվուղիներ, 2 մեծ հիվանդանոց, այգիներ, 3 դպրոց եւ այլն):
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայրենի իշխանությունները որոշել են խորհրդարանը վերածել ժամանցի վայրի: Իշխող քաղաքական ուժի նախաձեռնությամբ՝ ԱԺ բակում բացօթյա սրճարան կբացվի: Թե որքանով է արդյունավետ ծախս անել եւ մի քանի ամիս աշխատելու համար բացօթյա սրճարան կառուցել, դժվար է ասել: Համենայնդեպս, ԱԺ ճաշարանի աշխատակիցները մշտապես դժգոհում են քիչ առեւտրից: Այս օրերին ԱԺ-ում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ԱԺ բակը քարուքանդ են արել, որպեսզի բացօթյա սրճարան կառուցեն:
«2023 թ.-ին Կոմիտեի եւ ՀՀ ոստիկանության համապատասխան աշխատակիցների միջեւ տեղի են ունեցել անհրաժեշտ քննարկումներ, եւ իրականացվել են Կոմիտեի տարածքների եւ շենք շինությունների նախնական հետազոտություններ, ինչից հետո ՀՀ ոստիկանության կողմից ստացվել է պատասխան, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության ենթակա ստորաբաժանումների թափուր հաստիքով պայմանավորված՝ ներկայումս հնարավոր չէ պահպանության ծառայության ստանձնումը»,- ասվում է ՊԵԿ-ից ստացված պատասխանում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որ շուրջ 1 տարի ու 10 ամիս կալանավորված է, կարծես պետք է հանդես գար Նիկոլ Փաշինյանի զինակից Անդրանիկ Քոչարյանի գլխավորած ԱԺ «քննիչ հանձնաժողովում»: Բայց ինչ-որ բան այնպես չի ընթացել ու, համենայն դեպս այս պահին եղած տեղեկությունների համաձայն, նախկին նախարարի «աղմկահարույց ելույթ» չի լինի: Առայժմ՝ չի լինի: Հազիվ թե դա որևէ կերպ ազդի արդի հայ հասարակության սրտի աշխատանքի ու ստամոքսաաղիքային համակարգի գործունեության վրա: Արդեն խիստ կասկածելի է, որ մեր հասարակության մի զգակի հատվածի վրա ինչ-որ բան ազգում է առհասարակ: Բայց, ամեն դեպքում, մանրամասնությունները որոշ հետաքրքրություն պարունակում են:
Նշենք, որ Տոնոյանի դեմ նաեւ քրեական գործ էին հարուցել։ Նրան մեղադրում էին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն արտահայտվել է ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշ մատակարարող ռուսական ընկերության մուտքը շուկա խոչընդոտելու մեջ։
«Հրապարակ» թերթը գրում է. Մենք գրել էինք, որ վարչապետն այցելելու է Գեղարքունիքի մարզ․ մարդկանց անձնագրերն են հավաքում, գրանցում, որ հականիկոլականներ չհայտնվեն նրա ճանապարհին։ «Քասթինգն» իրականացնում է անձամբ վարչապետի «ախրանան»։ Երեկ Փաշինյանը մեկնեց Գեղարքունիք, Գավառում խորհրդակցություն անցկացրեց։ Նրան զեկուցել են, որ 25 մլրդ 367 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, 9 խելացի անասնագոմ, 6 դպրոց, 8 նախակրթարան են կառուցել եւ այլն։ Կրկնակի փոքրացել է ՏԻՄ անձնակազմը՝ նախկինում 92 համայնք 1141 աշխատող ուներ, հիմա 5 խոշոր համայնքում՝ 735 աշխատող։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել է: Հիմա գնդակը կոմիտեի դաշտում է. տեսնենք, թե ինչ կանի կոմիտեն Թորոսյանի հետ, եւ ինչ է սպասվում նրան: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից դարձյալ չմեկնաբանեցին Թորոսյանի հարցաքննության վերաբերյալ տեղեկությունները` նշելով, որ որեւէ քրեական վարույթով իրականացվող հարցաքննությունների կամ հարցաքննված անձանց վերաբերյալ տվյալներ չեն հրապարակում։
Վերջինս դատարան է հրավիրվել վկայի կարգավիճակով, եւ դատարանում կարծիք է հնչել, որ նրա հարցաքննությունը բավականին երկար է տեւելու:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկուշաբթի երեկոյան՝ հուլիսի 31-ին, հավաքույթ է իրականացնելու:
Ոմանք չեն բացառում, որ այսպիսով նա փորձում է մեղմել իր նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը եւ առճակատման չգնալ Փաշինյանի հետ
Որքանո՞վ է արդարացված այս կառույցի գոյությունն ընդհանրապես
Այս տարվա հունվարի 19-ին սպան բենզինը լցրել էր, որ վառարանը վառի, եւ դրա հետեւանքով կացարանում հրդեհ էր բռնկվել:
Գուցե Հայաստանը միայն Փաշինյանին սիրողների առաջ է բաց
Երկրի համար օրհասական այս օրերին ՀՀ կառավարությունում աշխատանքն ամենեւին էլ արտակարգ ռեժիմով չի ընթանում:
«Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները ընտրություններից հետո համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ տեղեկացնելով Ալավերդի համայնքում համագործակցության մասին:
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը վթարից րոպեներ հետո հայտնվեց Բաղրամյան պողոտայում:
Իրենց դիրքերը պահպանել են նաև «Գազպրոմ-Արմենիան», որը երկրորդն է՝ մոտ 30,6 մլրդ դրամով, և «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ մոտ 20,2 մլրդ դրամով:
Խոսքը Քաղաքաշինության կոմիտեի 2 օդորակիչների մասին է։
Արցախի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է:
Այսինքն՝ նախարարությունը կարեւորն անկարեւորից չի տարանջատում, եւ գումարները, որ պետք է ծառայեն՝ ի նպաստ բնության, հօդս են ցնդում:
Վերջին օրերին Արցախում ու Հայաստանում մի շարք ակցիաներ են իրականացվում շրջափակումը դադարեցնելու կոչերով, հնչում են տարբեր հայտարարություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը 2021 թվականին երկու բնակարան է գնել եւ մեկ ավտոկայանատեղի։ ՔՊ-ական այս պատգամավորի գործերն էլ են լավ: Նշենք, որ երկու բնակարաններն էլ գնվել են նույն օրը՝ փետրվարի 11-ին, իսկ կայանատեղին գնվել է մի քանի օր անց՝ փետրվարի 15-ին։ Բացի այդ, նա Ավանում եւս մեկ […]