Շահրամանյանն ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների դիվանագետների հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախագահ Սամվել Շահրամանյանը վերջին ամիսներին ոչ միայն ակտիվ քաղաքական հանդիպումներ է ունենում հայաստանյան տարբեր ուժերի, անհատների հետ, այլեւ ակտիվ շփումներ կան Հայաստանում ներկայացված տարբեր երկրների դիվանագետների հետ։ Շահրամանյանը մի քանի դեսպանի հետ է վերջերս հանդիպել, այդ թվում՝ Հայաստանում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դեսպանների։ Իսկ քննարկման օրակարգի գլխավոր հարցը, ըստ մեր աղբյուրների, արցախցիների՝ Արցախ վերադարձի խնդիրն է։

Չնայած գրեթե բոլոր դիվանագետները խոսքային մակարդակում դա համարում են այսօրվա թիվ մեկ խնդիրը, սակայն երբ հարցը հասնում է միջազգային երաշխիքներին, որոնք պետք է տրամադրվեն, որպեսզի արցախցիների անվտանգությունն իրենց հայրենիքում ապահովվի, ոչ ոք նման երաշխիքներ չի տալիս»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031