ՔՊ վարչության վերջին նիստի օրակարգում եղել է երկու հարց:
Օրերս մենք տեղեկացրել էինք, որ իշխանությունների հրահանգով պարբերաբար մերժվում են միջնորդությունները՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ միջազգային կոնֆերանսների, հանդիպումների, տարբեր այլ միջոցառումների մասնակցելու նպատակով երկրից մեկնելու վերաբերյալ:
Հայտարարություն է տարածել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ սթափվելու և առկա սպառնալիքներին համախմբված դիմակայելու կոչից զատ մասնավորաբար նշելով, թե «իշխանությունը Արցախում մեկ վայրկյանով անգամ չի կարող գետնին ընկնել»։
Արցախում ներքաղաքական իրավիճակը սրվել է: Մի կողմից՝ ընդդիմադիր ուժերն են ակտիվացել` ի դեմս Սամվել Բաբայանի եւ Ռուբեն Վարդանյանի:
Ի դեպ, կան տեղեկություններ, որ թեկնածուների թվում են ինչպես Փաշինյանի թիմի որոշ ներկայացուցիչներ, այնպես էլ ՀՀ ներքաղաքական կյանքում ներկայում ակտիվ գործունեություն չծավալող գործիչներ։
Գրել էինք, որ «Հայաստան» խմբակցությունը մտադիր է ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծել՝ ԱԺ պատգամավորների թույլ տված վարքականոնների խախտման դեպքերի քննության համար:
Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային ժողով եւ կեսօրին հանդիպել իշխող խմբակցության հետ։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է ժողովրդավարության նոր հակառեկորդներ սահմանել: Մշտապես թափանցիկ կառավարման մասին թմբկահարող հեղափոխական իշխանությունն այլեւս այնքան է հեռվացել իր իսկ սկզբունքներից, որ հարկ չի համարում անգամ նախարարների գործուղումների մասին տեղեկություն տրամադրել:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սույն թվականի մայիսի 12-ին, գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով, դատախազի խորհրդական է նշանակվել Եվա Սաղոյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը կարծում է, որ Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը պետք է դադարեցվի։ Նա տարբեր տեղերում անկեղծացել է, որ ուզում է նման գործընթաց սկսել։ Իսկ դրա «իրավական հիմքը», ըստ Ասլանյանի, այն է, որ երբ 1998-ին ՀՅԴ գործունեությունը կասեցնելու որոշումը չեղարկվել է, «Կուսակցությունների մասին» օրենքով՝ ՀՅԴ-ն պետք է գործունեությունը վերսկսեր համագումար անցկացնելուց հետո, ինչը չի արել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կադրային խնդիրներ կան։ Նախարար Վահան Քերոբյանի աշխատակազմը շատ այլ նախարարությունների պես ամբողջական չէ, ընդ որում՝ երկար ժամանակ է, ինչ այս վիճակում է:
Թովմասյանը նախագահ Արայիկ Հարությունյանին հորդորում է՝ կա՛մ ստեղծել Պաշտպանության կոմիտե եւ այնտեղ ընդգրկել Սամվել Բաբայանին ու Ռուբեն Վարդանյանին, կա՛մ հրաժարական տալ՝ անցկացնելով վստահության հանրաքվե։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռեւս 2021 թվականին պետությունից գումար է ստացել՝ որպես տան վարձավճարի փոխհատուցում. սա՝ այն դեպքում, երբ նա, համաձայն իր պաշտոնական կենսագրության, ծնվել եւ ապրել է Երեւանում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հաշված օրեր են մնացել՝ վճռելու, թե ինչպես վարվել Միջազգային քրեական դատարանին անդամակցության, այսինքն` Հռոմի ստատուտի հետ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի դեպքով ԱԱԾ-ն դուրս է եկել մեծ շղթայի հետքի վրա, որում ներգրավված են ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում ապրող քաղաքացիներ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Շատ մասնագետների համոզմամբ, օրվա իշխանությունների ակնհայտ ուղղորդմամբ քրեական վարույթների քանակով, որոնք ունեն բացահայտ քաղաքական ենթատեքստ՝ առանց իրավական հենքի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը անընդհատ նորանոր ռեկորդներ է խփում։ Մեր ունեցած տեղեկություններով, այս տեսակետից դատական համակարգում բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։
Զավեշտը ոչ այնքան դա էր, որքան այն, որ այդ բացահայտ անհեթեթությանը հավատացողներ եղան ու դեռևս կան: Հանրագումարում ի՞նչ է շահում Հայաստանը: Իսկ Հայաստանը ոչինչ էլ չի շահում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործուղումներ մեկնելու հարցում բավականին ակտիվ է։ Նա այս տարի՝ մինչեւ մայիսի 15-ը, չորս գործուղման է մեկնել։ Նախարարի առաջին գործուղումը եղել է հունվարի 19-21-ը, երբ Ավանեսյանն Իրան էր մեկնել։ Այնտեղ նա մասնակցել է «Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համագումար»-ին։
Հանրային լայն շրջանակներում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվությունն առ այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի տիկինը աշխատանքի է անցել ԱԺ-ում:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատն անցկացրել է ուսումնասիրություն։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը շարունակում է իր հարազատներին, մտերիմներին «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով տեղավորել աշխատանքի:
Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղից 22 անձ` 11 դասախոս, 9 ուսանող, 2 գործավար, հայտնվել են մեղադրյալի աթոռին՝ կաշառք տալու ու վերցնելու համար։
Ի վերջո, ի՞նչն է ընկած ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի եւ «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի դատական պատերազմի հիմքում:
Խաղերի ոլորտի կարգավորումը Նիկոլ Փաշինյանը համարում է իր կառավարության ձեռքբերումներից մեկը
Հայաստանում թմրամոլության ցուցանիշները վերջին տարիներին կտրուկ աճել են:
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ակտիվացումը փոթորկել է Արցախի ներքաղաքական դաշտը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նախօրեին կատարյալ ֆիասկո գրանցեց։ Նա ամիսներ շարունակ նախապատրաստվում էր մեծ հանրահավաքի, սակայն Ստեփանակերտի հրապարակում մի քանի հարյուր, լավագույն դեպքում՝ հազար մարդ էր երեկ կարողացել հավաքել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փորձագետ, ՊՆ տխրահռչակ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ու ՔՊ-ական պատգամավոր, նույն հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն առաջիկա օրերին կգործուղվեն Ֆինլանդիա:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Արցախի հիմնադրամներին միլիարդավոր դրամների պարտք ունեցող ընկերություններ կան, նորություն չէ: Եվ այդ կազմակերպությունների շարքում ուշագրավ ընկերություններ կան։ Մեր ունեցած տեղեկություններով, խոշոր պարտքատերերից է Արցախում ձեթի արտադրությամբ զբաղվող «Ռեյփսիդ» ընկերությունը։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2010 թ. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից, որը չէր էլ թաքցնում, որ հաջողակ բիզնեսմեն էր։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գործադիրում չեն կողմնորոշվում, թե Թուրքիայի կողմից Հայաստանի համար օդային սահմանը փակելու հարցով ո՛ր պետական գերատեսչությունը պիտի զբաղվի։