Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում այս օրերին բավական ներկայացուցչական կազմով Գերմանիայում էր Նիկոլ Փաշինյանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրները կարծում են, որ ՔՊ-ի ներսում, կուսակցական ստորաբաժանումներից բացի, ոչ ֆորմալ «մատնիչ ինստիտուտներ» են գործում, որոնք «գործ են տալիս» շեֆին` Փաշինյանին, այս կամ այն կուսակցականի կամ պաշտոնյայի դեմ:
Փետրվարի 17-ին լուրեր տարածվեցին, որ Բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը ձերբակալվել է: Օրեր անց՝ փետրվարի 19-ին, հայտնի դարձավ, որ Մհեր Բիշարյանին դատարանը չի կալանավորել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։ Բիշարյանը ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում:
Ըստ որոշ տեղեկությունների, նոր Սահմանադրության նախագծում ոչ միայն Անկախության հռչակագրից հրաժարվելու, Ցեղասպանության պահանջատիրությունը չմատնանշելու, ԱԺ մեծամասնություն ձեւավորելու դրույթների հետ կապված փոփոխություններ են ուզում անել, այլեւ մի վտանգավոր կետ են պատրաստվում գրել:
Արցախցիների շրջանում լուրեր են պտտվում, թե վերջին շաբաթներին տասնյակ արցախցիներ դիմում են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ` հաշվառման կանգնելու, որպեսզի վերադառնան Արցախ։
Վերջին օրերին ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում «Հայկական կարմիր խաչի» շուրջ։ Մասնավորապես, ՀԿԽԸ գլխավոր քարտուղար / գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի կողմից փորձ է արվում իրականացնել «իշխանափոխություն»։
Նոր Սահմանադրություն ընդունելու հանրաքվեի հարցը, կարծես, դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության թիվ մեկ օրակարգը։ Առիթ ունեցել ենք նշել, որ իշխանություններն սկսել են ինտենսիվ պատրաստվել:
Հնարավոր հանրաքվեից ու Ադրբեջանին հնարավոր զիջումներից առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հանրությանը կաշառելու քաղաքականություն է որդեգրել։
Ուսումնասիրելով բաց աղբյուրներում տեղադրված գնման պայմանագրերը՝ պարզեցինք, որ գնման առարկան պարզապես արկղ չէ։ Գնման առարկան ջերմային կարգավորմամբ արկղ է, որը նախատեսված է անխափան էլեկտրական սնուցման աղբյուրի տեղադրման համար:
Արցախը հանձնելուց հետո հայաստանյան իշխանությունները անընդհատ ցույց են տալիս, թե փորձում են կանոնակարգել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հարցերը, այդ թվում՝ բնակարանների փոխհատուցման հետ կապված ֆինանսական խնդիրները։
Մինչ Էկոնոմիկայի նախարարությունում մոլեգնում են ձերբակալությունները, Կարեն Սարգսյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարը, որն ի պաշտոնե ստորագրել կամ մակագրել է նախարարության գրեթե բոլոր փաստաթղթերը, իր «հանգիստն» է անցկացնում ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնում։
Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ իր առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դառնա եվրոպական կուսակցական որեւէ ընտանիքի, միության անդամ, ինչպես, ասենք՝ ՀՀԿ-ն ու «Ժառանգությունը» Եվրոպայի ամենաազդեցիկ պահպանողական կուսակցություններից մեկի` Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ են, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցության եւ այլն։
Օրեր առաջ նշել էինք, որ նոր Սահմանադրություն ընդունելու հանրաքվեի հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանը լուրջ մտավախություններ ունի, որ հնարավոր չի լինի անհրաժեշտ քանակի «Այո» ապահովել, ուստի իր թիմի «իրավաբանական համայնքին» հանձնարարել է գտնել «լազեյկաներ»՝ հանրաքվեի «շեմը» փոխելու համար:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ձգձգում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքների ամփոփումը:
ՀՀ պետական պահպանության ծառայությունը եւ ՀՀ վարչապետի աշխատակազմը միասին գնել են 1 մլն 538 հազար 564 դրամ արժողությամբ աթոռներ։
2023թ.-ի մարտից արցախցիների աշխատավարձերից պահվող գումարները չեն փոխանցվել կենսաթոշակների կուտակային ֆոնդին, այլ ուղղվել են անհայտ ինչ-որ ծախսերի:
Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդն այսօր նիստ է գումարելու:
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2024 թվականի հունվարի 24-ին պայմանագիր է կնքել «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի հետ։
ԱԺ-ն փետրվարի 8-ին ԲԴԽ անդամ ընտրեց փաստաբան Կարեն Թումանյանին
Ադրբեջանական վերջին սադրանքի հետեւանքով Ներքին Հանդի բնակիչների կյանքի եւ անվտանգության, կրթության իրավունքները կոպտորեն խախտվել են. նման արձանագրում է արել Մարդու իրավունքների պաշտպանը:
Նիկոլ Փաշինյանը, անհասկանալի պատճառներով, հրաժարվում է ՀՀ կառավարության տնօրինության ներքո ընդունել Արցախի պետական գերատեսչություններին սպասարկած ավտոպարկը, եւ այդ մեքենաները մնացել են կայանված տարբեր կայանատեղիներում։ Փոխարենը ՊՆ ռազմական ոստիկանությանը հրահանգել են խլել արցախցիների սեփականությունը հանդիսացող մեքենաները:
«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանյան հեղինակավոր բանկերից ևս մեկը՝ Ամերիաբանկը, փոխում է սեփականատիրոջը: Շուրջ մեկ տարի, եթե ոչ ավելի, բանակցություններ են ընթանում վրացական հայտնի Bank of Georgia-ի հետ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 2024 թվականի հունվարի 30-ին ձեռք է բերել սրճեփ, որի արժեքը կազմել է 299 հազար 999 դրամ։ Սրճեփը եղել է DELONGHI ապրանքանիշի, իսկ մակնիշը՝ ECAM290.31.SB։
Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները կշարունակեն համատեղել ավագանու անդամի եւ հանրային ծառայողի պաշտոնները: Իշխանությունները հնարամիտ տարբերակ են մտածել յուրայիններին չնեղացնելու համար:
Փաստացի երեկ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը փորձեց մրցակցության մեջ մտնել ՊՆ-ի հետ ու առաջինը տեղեկություն տալ զոհերի մասին:
ԱԺ-ում՝ նախօրեին, Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հանդիպել է ՔՊ-ականների հետ, քննարկել են տրանսպորտի ուղեվարձերի թանկացման հարցը։
ՀՀ օմբուդսմենի ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի ականջն ու լեզուն կտրելու սպառնալիք հնչեցնող պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հետ ձերբակալված Գեւորգ Սավթալյանից տարատեսակ կազմակերպություններ դատարանի միջոցով գումար են պահանջում:
Պայմանագրով գնման առարկան՝ ատրճանակը, տեխնիկական բնութագով պողպատից է, զենքի տրամաչափը՝ 9×17 մմ, փամփշտատուփի պարունակությունը՝ 8 փամփուշտ, զենքի ընդհանուր երկարությունը՝ 94 մմ, քաշը՝ 0.73 կգ։
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ դատական համակարգը ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի փաթեթը ուղարկել է Ազգային ժողով։
«Gallup International Association»-ի՝ Հայաստանում անցկացրած հերթական հարցման արդյունքները ուշագրավ պատկեր են ձևավորել: Նախ՝ ակնհայտ է, որ հասարակության գերակշիռ մեծամասնությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությանը, ինչպես նաև նրանց կողմից իրականացվող քայլերին: