
«Ժողովուրդ». Վարչապետը շարունակում է միլիոններ ծախսել՝ հատուկ չվերթով գործուղումների վրա

«Ժողովուրդը» գրում է. Վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է ՀՀ պետական միջոցների անխնա վատնումը, նա իր հերթական այցը հերթական անգամ իրականացրել է հատուկ չվերթով՝ այս անգամ պետական բյուջեից ծախսելով մոտ 29 մլն դրամ կամ 71 հազար ԱՄՆ դոլար։ Ասել է թե՝ նա իր պատվից ցածր է համարում հասարակ մահկանացուների նման հասարակ չվերթով գործուղման մեկնելը և իր համար հատուկ ինքնաթիռ է վարձակալում։ «Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ հերթական հատուկ չվերթը կազմակերպվել է նոյեմբերի 19-ին, երբ Տ. Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Ընդ որում, այցը եղել է մեկ օրյա, նոյեմբերի 20-ին։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում