
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ցե՞խ է շպրտել դատական համակարգի ուղղությամբ

«Ժողովուրդը» գրում է. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, թե ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ցեխ է շպրտել դատական համակարգի ուղղությամբ՝ հրապարակելով թվեր, թե դատավորները որքան կաշառք են վերցնում. «Միանշանակ համաձայն չեմ այդ զեկույցի հետ ու բացատրեմ, թե ինչի համար։ Ուրեմն դա, ըստ Էության, հաղորդում է հանցագործության մասին, եթե ինքն այդքան ինֆորմացված է, թող գնա դատախազություն։ Ու այդ դեպքում թող քննեն ու ասեն՝ դա համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ Եթե համապատասխանում Է իրականությանը, մեղավորներին կպատժեն, եթե չի համապատասխանում, իրեն կդատեն սուտ մատնության համար»։ Ըստ Ռ.Վարդազարյանի՝ դատավորները չեն կաշառվում. «Ես չգիտեմ որևէ դեպք, երբ դատավորը կաշառվում է, եթե որևէ մեկը նման բան գիտի, պետք է հայտարարություն տա, ու նրան պետք է այդ մարդու հետ դատեն կաշառք վերցնելու համար»։
Առավել մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում