«Իրատես» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իշխանությունը ժողովուրդն է, իրականում ամեն տեղ «ասողն» ինքն է: Խորհրդարանական ուժերը, այսպես թե այնպես, «խաղում» են նրա դաշտում` խուսափելով քննադատության թիրախ դարձնելուց կառավարության ղեկավարին:
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանության կառուցվածքային քննարկումներին զուգահեռ Նիկոլ Փաշինյանի առաջիկա ծրագրերի մեջ է մտնում նաեւ գլխավոր դատախազի փոփոխության հարցը: Այս մասին մեզ իրազեկեց կառավարության աղբյուրը:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ է այցելելու ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը գործուղվել է Հայաստան: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ նրա վերադարձը պատահական չէ, ՌԴ իշխանությունները նրա հետ են հույսեր կապում, որ կլուծի գազի գնի հետ կապված Հայաստանի իշխանությունների հետ ունեցած հակասությունները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գործուղման մեկնած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերադարձից հետո անպայման կերդվի՝ ասացին նախագահականից:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը կրկին բողոքի են դուրս եկել՝ պնդելով, որ իրավապահ համակարգը ոչինչ չի անում հանցագործությունները բացահայտելու համար:
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՀՀԿ ներկայացուցիչների մի պատկառելի պատվիրակություն մեկնել է Գերմանիա: Հատկանշական է, որ այդ այցը զուգադիպել է վարչապետ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի հետ: Ըստ մեր աղբյուրների, դա պատահականություն չէ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի հարկային ծառայության աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհություն կա ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան եթերային դաշտը վերակազմակերպման փուլում է: Տեւական ժամանակ խոսում էին, որ վաճառվում է Հ 3 հեռուստաընկերությունը, սակայն մեզ պատասխանեցին, որ նման մտադրություն չունեն, բայց հնարավոր է` տան «կառավարման»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել ներման խնդրագրերի վերաբերյալ առաջարկությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «2018-ի նոյեմբերի վերջին ՊԵԿ-ը տեսչական մի մեծ խմբով մտել էր ռուսաստանցի հայտնի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Արմհոլդինգ» ընկերություն։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը ԱԻՆ-ից վերցնել եւ հանձնել Բնապահպանության նախարարությանը:
«Հայտնի է, որ «Քեյ- Փի-էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ն պատկանում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: Պետական պաշտոնի անցնելուց հետո նրա կինն ու աղջիկն են զբաղվում այդ գործով»:
«Փաստ» թերթը գրում է. «Երևանի Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու և 2018թ. տարեկան հայտարարագրերը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները գործնական քայլեր են ձեռնարկում, որոնք ուղղված են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմանակետերում ապրանքների ներմուծման եւ արտահանման մոնիտորինգն ապահովելուն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ, երդվեցին ՀՀ նախագահի նստավայրում՝ խոստանալով «բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատի աշխատակից Արմեն Հովհաննիսյանը, ում բնակարանից վերջերս գողություն էր կատարվել, դիմել է ՄԻՊ-ին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է ֆինանսական միջոցների խնայողության շրջանակում փակել Դանիայում Հայաստանի դեսպանատունը եւ այն միավորել Շվեդիայի մեր դեսպանատան հետ:
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն քանի օր է՝ բուռն քննարկումների առիթ է դարձել Հայաստանի պետական օրհներգի փոփոխության հարցը: Փոփոխության մասին այս անգամ խոսել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ առաջարկելով վերադարձնել Խորհրդային Հայաստանի հիմնը՝ Արամ Խաչատրյանի հեղինակությամբ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է` հայաստանյան լրատվամիջոցները չեն դադարում քննարկել ՊԵԿ աշխատողներին տրված պարգեւավճարները: Այս թեմայով իշխող «Իմ քայլը» խմբակցություն էր հրավիրվել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ստիպված է պատասխանելու նախկին իշխանությունների արարքների համար: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրա կառավարությունը պատասխանելու է հենց Նիկոլ Փաշինյանի գործով ՄԻԵԴ հարցադրումներին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ եղել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, կազմակերպական-վերլուծական բաժնի պետ: Թերթի հետ զրույցում, սակայն, Ղուկասյանը պնդել է, որ մարտի 1-ի քրեական գործով իրեն ՀՔԾ հարցաքննության չեն հրավիրել:
Իսկ ահա միջազգային կառույցներում մեր երկրի պատվիրակությունների կազմում ընդգրկված՝ «Իմ քայլի» անդամ պատգամավորներին ընդհանրապես արգելել է հարցազրույցներ տալ՝ արտաքին քաղաքական դաշտում ևս, մեղմ ասած, «լյապերից» խուսափելու համար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունում բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում՝ ոչ միայն երկու փոխնախարարներին հեռացնելու ուղղությամբ, այլեւ Մհեր Եղիազարյանի մահվան «հանգամանքների» հետ կապված։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շաբաթներին լայնորեն քննարկվեց նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանի անվանական բաճկոնը, որի վրա գրված են իր անունն ու «պատգամավոր» բառը։ Նա քննադատություններից պաշտպանվելու համար մատնացույց արեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ասելով, թե ինչու չեն քննադատում նրան՝ նման բաճկոն կրելու համար։ Վերջինիս բաճկոնի վրա էլ գրված են նրա անունը եւ «ԱԱԾ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մտավորականների, փաստաբանների, քաղաքագետների մի խումբ վերջին շրջանում պարբերաբար հանդիպում-քննարկումներ է հրավիրում։
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության անդամներն այսօր նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում կերդվեն: Իհարկե, սա նորություն չէ: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորված կառավարության անդամները եւս երդվեցին:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը երեկ հերթական անգամ մեկնել է Արցախի Հանրապետություն՝ թերևս հերթական անգամ իրենց զորակցությունը հայտնելու Արցախի իշխանություններին:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ Պետական դումայի կայքից տեղեկանում ենք, որ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին փոխարինել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը: Պատճառը Ռիժկովի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին անցյալ տարվա ապրիլին հնչեցված վիրավորական արտահայտություններն են: