
ՀՅԴ-ն դրսևորվում է՝ իր վրա է վերցնում Սփյուռքի նախարարության գործառույթները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցությունը, հայտնվելով ընդդիմության կարգավիճակում, որոշել է ցույց տալ, որ ինքը կարող է իր վրա վերցնել այն գործառույթները, որոնք նախկինում իրականացնում էր Սփյուռքի նախարարությունը:
Մասնավորապես ՀՅԴ-ն պատրաստվում է Բեյրութում կազմակերպել հայ լրագրողների համաժողով, որը նախկինում կազմակերպում էր Սփյուռքի նախարարությունը: Վերջերս այդ ծրագրի շրջանակում Բեյրութ են այցելել Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը և «Նոյյան տապան» լրատվական գործակալության խմբագիր Տիգրան Հարությունյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: