ՀՀԿ-ն չի մասնակցել Հայաստանում ՌԴ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 21-ին Հայաստանում ՌԴ դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն Հայրենիքի պաշտպանի օրվա առիթով, որը Ռուսաստանում նշվում է փետրվարի 23-ին:

Այս միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի հասարակական, քաղաքական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ խորհրդարանական երեք խմբակցություններից եւ արտախորհրդարանական ուժերից:

Ներկաների ուշադրությունից չի վրիպել, որ միջոցառմանը ներկա չեն եղել ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանում բացարձակ իշխանություն ունեցող ՀՀԿ ներկայացուցիչները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728