Սէֆիլյանի ակտիվացման ենթատեքստը. Նրա սպառնալիքը բխում է Մոսկվայի շահերից. «Փաստ»
«Փաստ» թերթի տեղեկություններով, Ժիրայր Սէֆիլյանի վերջին շրջանի ակտիվությունն անմիջական կապ ունի Արցախի շուրջ ընթացող զարգացումների հետ, քանի որ այս փուլում այդ հարցի վերաբերյալ առկա է անորոշություն, եւ այն հաճախ է դառնում քաղաքական շահարկումների առիթ:
Թերթը պարզել է, որ ինչպես 2016-ին, երբ ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթանում էր լուրջ բանակցային գործընթաց (Սանկտ Պետերբուրգ, Վիեննա), այնպես էլ հիմա, ռուսական շրջանակները փորձում են ամեն կերպ ՀՀ քաղաքական դաշտում ընթացող գործընթացները հարմարեցնել իրենց եւ օգտվել դրանից. այս դեպքում Սէֆիլյանի հայտարարությունը, որը բացահայտ սպառնալիք է ՀՀ իշխանություններին, բխում է ռուսական կողմի շահերից:
Ըստ էության, բնական է, որ պաշտոնական Մոսկվան ՀՀ ներքաղաքական ասպարեզում միշտ փորձել է իր շահերին համընկնող գաղափարակիցներ ունենալ եւ այդ հանգամանքը ծառայեցնել իր պետական շահերի ու հետաքրքրությունների համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: