«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը տեղեկություն տարածեց, ըստ որի՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» ընկերությունը պետությանը պատճառել է 269 մլն դրամի վնաս՝ չվճարված հարկերի տեսքով:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը ՊԵԿ նախագահից հետո որոշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հրավիրել «նա կավյոր»՝ բացատրություններ պահանջելու։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր իշխանությունում շատ արագ կարողացել է դառնալ ոչ միայն «գորշ», այլեւ «սեւ կարդինալ». ստվերային բոլոր հարցերը նրա միջոցով են իրականացվում, նա է կադրային «մատանիների տիրակալը» եւ կարողացավ հիմնովին մեկուսացնել այդ ամենից ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն առաջիկայում պաշտոն կստանա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտարարել էր դեռեւս Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու օրերին, պետական կառավարման համակարգում պետք էներգրավվեն նաեւ ճանապարհ անցած պրոֆեսիոնալ կադրեր:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հատկապես ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցից հետո ՀՅԴ-ականները սկսեցին պարբերաբար խոսել Ղարաբաղյան խնդրում Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին:
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին սոցցանցերում հիմնականում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անունն է՝ դրական շեշտադրումներով: Այնպիսի տպավորություն է, որ ամբողջ կառավարությունում այդ մի նախարարն է արդյունավետ աշխատում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը «Իմ քայլը» դաշինքի ակտիվի եւ ֆրակցիայի 4 ժամանոց նիստի ընթացքում առանձնապես դարակազմիկ հարցեր չեն քննարկվել:
«ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին:
Հ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Վերջին շրջանում բավականին շատ են ակտիվացել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները:
Հայաստան այցելած ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը խիստ նյարդայնացած է Հայաստանում իր եւ ռուս մշակույթի հանդեպ դրսեւորված վերաբերմունքից:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ:
Ավետիք Էլոյանի` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից անակնկալ ազատումը նոր քննարկումների առիթ է դարձել:
Պարբերաբար տեղեկություններ են ի հայտ գալիս այն մասին, որ իշխանական շրջանակներում ամեն ինչ չէ, որ հարթ է, ինչպես փորձ է արվում ներկայացնել:
Ամիսներ առաջ պաշտպանության նախարարությունը թույլատրեց զինծառայողներին օգտվել հեռախոսներից, բայց միայն հեռախոսային որոշ մոդելներից։
Մեր տեղեկություններով, Գերմանիա` ՀՀԿ-ի պատվիրակության (Արմեն Աշոտյան, Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան) եւ իր «համաժամանակյա» այցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել, ավելին` ՀՀ ԱԳՆ-ից եւ Գերմանիայում ՀՀ դեսպանատնից բացատրություն է պահանջել, թե ինչու է այդպես ստացվել, որ իր այցին զուգահեռ նախկիններն էլ են մեկնել:
Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր` 11:00-ին, կառավարության անդամները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ազգային ժողովում հանդիպելու են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մեր թերթին տված հարցազրույցում վստահեցնում էր, որ Նոր Հայաստանում հանրային հայտնի դեմքերի գաղտնալսում չի իրականացվում, որ գաղտնալսում են բացառապես այն անձանց, որոնք կասկածվում են այս կամ այն հանցագործության կատարման կամ նախապատրաստման մեջ, որի վերաբերյալ նաեւ դատարանն է որոշում ընդունում։
Մանվել Գրիգորյանը Սիլվա Համբարձումյանից պահանջում է պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում: Հայցադիմումը դատարան է ներկայացվել հունվարի 29-ին:
«Իրատես» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանը տեղափոխվում է կառավարական ամառանոց: Անձամբ է ասել: Մինչդեռ նրա նախորդը, մաեստրո Գալուստ Գրիգորիչը հրաժարվեց պետության հաշվին ապրելուց այդ «լենուբոլ» կառավարական տանը:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Մարտին Գալստյանը հայտարարագրել է 2 բնակարան, առանձնատուն և ավտոտնակ: Այս մասին տեղեկանում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրից:
Վարչապետի որոշմամբ` Լարիսա Մադոյանն ազատվել է Կոտայքի փոխմարզպետի պաշտոնից:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլը» թիմի պաշտոնյաների անհարիր պահվածքը, ինչպես հումորով ասաց նույն խմբակցության մեր աղբյուրը, հիմք է դարձել, որ նրանց հրամայվի «մեկ ամսով սկոչել բերանները, ինքնուրույն հագնել պալտոները»` մինչեւ անհրաժեշտ ստանդարտները մշակվեն, եւ որպես ուղեցույց դրվեն նրանց սեղաններին` սերտելու համար:
«Այս պահին Վարդենիսում մթնոլորտը լարված է: Զարոյանը փորձում է փաշինյանամերձ մարդ ներկայանալ ու ընտրողներին համոզել, թե ՔՊ-ն է իրեն առաջադրել, ինչն այդպես չէ: Ավելին, Փաշինյանին վերջինիս արարքն այնքան տհաճ է եղել, որ Վարդենիսի՝ հրաժարական ներկայացրած քաղաքապետի հեռանալուց հետո ԺՊ չի նշանակել, այնուհետ չի ընդգրկել ՔՊ-ի ռեյտինգային թեկնածուների ցանկում»,- ասացին տեղացիները»:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երեկ համացանցում պտտվում էր ինչ-որ մեկի կազմած ցանկը՝ հեղափոխությունից հետո տեղի ունեցած դրական փոփոխությունների։ 17 կետ՝ մեկը մյուսից աբսուրդ։
«Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ անում են, որպեսզի արժեզրկեն հեղափոխության գաղափարը. պարգևավճարներ, շքեղ մեքենաներ, թիկնապահներ, դիլետանտ, բայց անպայման ՔՊ-ական պատգամավորներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: Կարելի է փաստել, որ ՀՀՇ-ի կողմից ներդրված «լավագույն ավանդույթները» շարունակվում են (այստեղ ևս տարվում է ՀՀՇ-ական` «պոլի փետ» լինի՝ ՀՀՇ-ից լինի հայտնի մոտեցումը)»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ազատվելու է աշխատանքից, թեեւ նա հերքում էր: Երեկ կառավարության նիստում այդ որոշումը կայացվեց: Էլոյանը նշանակվել էր հունիսին՝ հեղափոխությունից հետո: Երեկ նա ասել է, որ ազատման պատճառներն իրեն հայտնի չեն, ավելին՝ վստահեցրել է, որ մասնագիտական խնդիրներ չեն եղել իր եւ վերադասի միջեւ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի նոր իշխանությունները օպտիմալացնում են ոչ միայն Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, այլ նաև դրանց աշխատակիցների թիվը:
«Իրատես» թերթը գրում է. «Մարզահամերգային համալիրի տնօրեն ընտրելու հարցում, պարզվում է, ԱԺ նախագահ Արարատ Միզոյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեծ շահագրգռություն են ունեցել, բայց վճռական դերակատարումն Ավինյանինն է եղել: Ավելի վաղ այս պաշտոնը կռվախնձոր էր Ավինյանի հովանավորյալ Եղիշե Պետրոսյանի ու համալիրի ԺՊ Սամվել Մելիքսեթյանի միջեւ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի ցեմենտի գործարանի պահակապետ Գալուստ Սարգսյանը իսկական սպառնալիք ու գլխացավանք է դարձել գործարանի աշխատակիցների եւ արարատցիների համար։ Վայելելով գործարանի սեփականատիրոջ՝ Գագիկ Ծառուկյանի վստահությունը՝ նա դարձել է գործարանում «հարց լուծողը»։