Փետրվարի 20-ին «ՊԵԿ նախկին ու ներկա փոխնախագահները՝ խոշոր բիզնեսի հետեւում» վերտառությամբ հրապարակման մեջ անդրադարձել էինք մաքսազերծող նոր կազմակերպության՝ «Յունիսերվ»-ի ստեղծմանը՝ նախկին «Նորֆոլկի» փոխարեն։
Մարտի 1-ի զոհերի հարազատներին ասել են, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը ընթանալու է փակ ռեժիմով, եւ իրենք դրան մասնակցելու հնարավորություն չեն ունենալու:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հացը կրկին 10-20 դրամով թանկացել է: Նախորդ թանկացումը մոտ 6 ամիս առաջ էր տեղի ունեցել: Այսինքն, կարող ենք արձանագրել, որ վերջին 6 ամիսների ընթացքում հացը թանկացել է 20-30 դրամով, ինչը, համաձայնեք, որ բավականին մեծ հարված է միջին և ցածր եկամուտ ունեցող սպառողների համար, որոնք կազմում են ազգաբնակչության մոտավորապես 70 տոկոսը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Խաչատրյանը պատահական մարդ չէ համակարգում, նա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախկին նախագահ, Արաբկիրի դատարանի նախկին նախագահ, դասախոս, այժմ թոշակի անցած Մհեր Խաչատրյանի որդին է։
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի մասին փոփոխություններով ենթադրվում է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարությունից պետք է անցնի տարածքային կառավարման նախարարության ենթակայությանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանում գործող սննդի և սպասարկման ոլորտի բազմաթիվ օբյեկտների սեփականատերեր շոկի մեջ են՝ հունվարի աղբահանության գումարների վճարման անդորրագրերը տեսնելով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը երեկվա դրությամբ դեռ ԱԺ չէր ներկայացվել, ու չի բացառվում, որ մարտի 5-ին մեկնարկող նստաշրջանում էլ այդ նախագիծը քննարկման չդրվի։
«Իրատես» թերթը գրում է. «Նախորդ իշխանությունը պատրաստվում է ակտիվ քաղաքական գործողությունների։ ՀՀԿ-ում ակտիվ աշխատանքային տրամադրություններ են, մեկը գնում է, մյուսը գալիս, քնածներն արթնանում են, հեռացածներից ոմանք գալիս են։ Սակայն, մեր տեղեկություններով, ամենաաշխատասերը Սերժ Սարգսյանն է։
«Ժամանակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը պատրաստվում է ԵԿՄ համագումարը հրավիրել մարտի 5-ից հետո, երբ մեծ շուքով եւ հանդիսավորությամբ կնշեն ԵԿՄ հիմնադիր Վազգեն Սարգսյանի 60-ամյակը:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ երեկ գիշեր ազատ է արձակվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը. վերջինիս ազատ են արձակել այն բանից հետո, երբ վճարել է համայնքին պատճառած վնասի մի մասը՝ 102 մլն դրամի չափով:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պատահական չէ, որ օրերս Ազատության հրապարակում «Հայրենիք չունենք զիջելու» կարգախոսով բողոքի ակցիային մասնակցում էին ՀՀԿ ու ՀՅԴ առանցքային դեմքեր: Թե ով էր պատրաստվում հայրենիքը կամ որևէ հող որևէ մեկին զիջել, այդպես էլ պարզ չդարձավ. որևէ մեկը ՀՀ-ում որևէ նման հայտարարությամբ հանդես չի եկել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ կապված վերջին սկանդալային բացահայտումների հետ առնչություն ունի ոչ միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով հայտարարեց, որ ինքն է դիմել ԱԱԾ, այլև սրանում իր բաժինն է ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Լենա Նազարյանի եւ լրագրողների հարաբերությունները բարդ են դասավորվում, նա շատ դժվար է պատասխանում լրագրողների հարցերին, եւ, այնուհանդերձ, իր աշխատասենյակի դուռը լրագրողի վրա փակել պատրաստվող ԱԺ խոսնակին հասցրեցինք հարցնել՝ թիմում կարծես խնդիրներ կան, պայմանականորեն ասած` «սորոսականների» եւ «Իմ քայլի» հիմնադիր-անդամների միջեւ, ինչո՞վ բացատրել այդ հանգամանքը։
«ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին նախագիծը դժգոհության ալիք է բարձրացրել: Պարզվում է նաեւ, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում եւս քաղաքացիները չեն թաքցնում նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը:
«Իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամները երեկ հանդիպման էին հրավիրել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին: «Ժողովուրդ» թերթին երեկ որոշ մանրամասներ են հայտնի դարձել ավելի քան երկու ժամ տեւած հանդիպումից:
«2018թ. ընթացքում կտրուկ ավելացել է ՀՀ վերաքննիչ դատարան առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կայացրած դատական ակտերի դեմ բողոքների թիվը: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի ընթացքում վերաքննիչ քրեական դատարան ստացվել է 4 հազար 216 բողոք` 4 հազար 5 դատական ակտի դեմ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին տեսել էին Հանրապետական կուսակցության՝ Մելիք Ադամյանում գտնվող գրասենյակ մտնելիս։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ էր անում նա ՀՀԿ-ում՝ գուցե գնացել էր Սերժ Սարգսյանի՞ն հանդիպելու, ինչ-որ հարց քննարկելու կամ գործի ընթացքի մասին տեղեկացնելու։
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ եւ ԱՀ զինված ուժերում զինվորներից հետո սմարթֆոնների եւ տեսախցիկով հեռախոսների օգտագործումն արգելվել է նաեւ կրտսեր եւ միջին սպայական կազմին:
«Փաստ» թերթը գրում է. «Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի ձերբակալությունը ոմանք համարում են ՀՀ իշխանությունների հերթական քաղաքական վենդետան «նախկին ռեժիմի սպասարկողների» հանդեպ: Ըստ այդմ, համարվում է, որ կատարվածը պարզապես քաղաքական որոշում է:
«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 21-ին Հայաստանում ՌԴ դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն Հայրենիքի պաշտպանի օրվա առիթով, որը Ռուսաստանում նշվում է փետրվարի 23-ին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցիկ երկիր:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Ժիրայր Սէֆիլյանի վերջին շրջանի ակտիվությունն անմիջական կապ ունի Արցախի շուրջ ընթացող զարգացումների հետ, քանի որ այս փուլում այդ հարցի վերաբերյալ առկա է անորոշություն, եւ այն հաճախ է դառնում քաղաքական շահարկումների առիթ:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահների առաջին այցը, ավանդաբար, դեպի Մոսկվա է եղել: Այդպես է նաև Արարատ Միզոյանի դեպքում, սակայն վերջինիս այցն ուշագրավ արարողակարգային-բովանդակային նյուանս ունի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել Պետական վերահսկողական ծառայության կալանավորված աշխատակիցների գործից, որի հիմքում բժշկական ոլորտի տենդերներն են, մասնավորապես՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի շահած։
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է քաղաքական կոնսուլտացիաների շարքը տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր մոսկովյան պաշտոնական այցի պատվիրակությունն ընտրելիս բավականին բարդ ընտրության առաջ է կանգնել՝ փորձելով հնարավորինս պրոռուսական ուղղվածության պատգամավորներ ընդգրկել կազմում:
«Վերջին օրերին Պետական վերահսկողական ծառայության շուրջ տեղի ունեցող գործընթացները մտահոգել են նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվելու է ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու հարցը։ Հիշեցնենք, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված, որի դրվագներից մեկով արտասահմանում գտնվող դասախոսներն աշխատավարձ են ստացել բուհից։
«Փաստ» թերթը գրում է․ «Երեկ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդես է եկել ասուլիսով, որտեղ տարբեր դիվանագիտական ձևակերպումներով դրական ազդակներ է ուղղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Դեսպանն իր ամպլուայի մեջ է գտնվել, քանի որ, ինչպես իշխանափոխությունից հետո հաճախ է լինում, հրապարակավ ասում է մի բան, իսկ կուլուարներում, լրագրողների և փորձագետների հետ հանդիպումներում իր դժգոհությունն է հայտնում գործող իշխանություններից, որոնք պատշաճ մակարդակով չեն ապահովել ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումը: