Մխիթար Հայրապետյանին փոխարինող են գտել. անունը հայտնի է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, կրթության, գիտության, երիտասարդության հարցերի հանձնաժողովի ղեկավար Մխիթար Հայրապետյանը դեռեւս հունիսին հայտնեց, որ դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները, քանի որ ՔՊ վարչության անդամ ընտրվելուց հետո չի հասցնում։

Սակայն ակնհայտ է, որ ՔՊ վարչության անդամ լինելը մեծ ծանրաբեռնվածություն չի առաջացնում։ Տեղեկություն կա, որ իրականում Հայրապետյանի դիվանագիտական առաքելությունը չի գոհացրել ԱԺ ղեկավարությանը։

Մեր տեղեկություններով՝ Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար կդառնա իմքայլական Գայանե Աբրահամյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031