TGRT. Եթե Հայաստանը փող չունի, ապա դրա դիմաց կարող է փոխհատուցել իր տարածքի մի մասով. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այն, որ Ադրբեջանի նախագահը սկսել էր հաշվարկել, թե 26 տարվա ընթացքում ինչ վնասներ են հասցվել հայկական ուժերի կողմից Արցախին հարակից ազատագրված նախկին տարածքներին, գաղտնիք չէր: Նման քայլը սպասելի էր՝ նկատի ունենալով այս երկրի ղեկավարի իրականությունից կտրված բազմաթիվ նման գործողությունները: Բնականաբար, կանխատեսելի էր նաև, թե այդ «վնասների» դիմաց ինչ էր պահանջելու: Այստեղ հատկանշականն այն է, որ Ալիևի այդ նախաձեռնության հետևում կրկին Թուրքիան է կանգնած:

Նախօրեին թուրքական TGRT հեռուստաալիքը, խոսելով Ադրբեջանի կողմից 50 միլիարդ դոլարի պահանջից, զարգացնում է այն տեսակետը, որ եթե Հայաստանը փող չունի, ապա դրա դիմաց կարող է փոխհատուցել իր տարածքի մի մասով՝ մասնավորապես, Սյունիքի մարզով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս