Թիվ 6/32 ընտրատեղամասի մոտ կուտակումներ կային (տեսանյութ)

Աջափնյակ վարչական շրջանի 29 շենքի բնակչուհի Արաքսյա Մանուկյանը առավոտյան մինչև ժամը 12::00-ն ընտրողների էև բերում ընտրատեղամաս՝ նրանց ուղղորդելով, թե ում օգտին քվեարկեն: Այս մասին 168.am-ին պատմել է 6/32 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ներսես Նազարյանը:

Նրա խոսքով, կինը բոլորի հետ մտել է տեղամաս, բայց երբ մոտեցել են նրան՝ փախել է: Ըստ Ներսես Նազարյանի՝ դեպքի առիթով զգուշացրել են տեղամասի տարածքում գտնվող ոստիկանին, ինչից հետո կինը մոտ մեկ ժամ տեղամասի տարածքում չի երևացել:

Ներսես Նազարյանի խոսքով՝ կազմվել է արձանագրություն այն մասին, որ կինը խանգարել է գործընթացն ու խախտել Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 4-րդ կետը: «Նա խմբակային մարդկանց էր բերում, ասում էր ընդունեք՝ չորս հոգու»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Ի դեպ, թիվ 6/32 տեղամասի դիմաց անընդհատը կուտակումներ կային՝ հավաքված էին ոչ միայն մարդիկ, այլև մեքենաներ, կային նաև երթուղային տաքսիներ:

Տեսանյութեր

Լրահոս