Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին չի՞ զանգել. ԿԸՀ-ն հերքում է տեղեկատվությունը

ԳԱԼԱ-ն այսօր գրել էր, որ Անահիտ Բախշյանն ահազանգում է, որ 7/1 և 7/3 տեղամասերի հանձնաժողովների «Ժառանգության», ՀԱԿ և Դաշնակցության հանձնաժողովականներին 099 200010 հեռախոսահամարից զանգահարել է մեկը` ներկայանալով որպես հանձնաժողովի նախագահ, ու ասել, որ հանձնաժողովի բոլոր անդամներն արդեն գործարքի են գնացել ՀՀԿ-ի հետ, մնում է միայն ինքը: Պարզվում է, որ այդ հեռախոսահամարը Սամվել Ալեքսանյանի քրոջ տղա Վարդանինն է:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է եկել պարզաբանմամբ՝ այդ տեղեկատվության կապակցությամբ.

«Ներկայացված տեղեկատվությունը ճշգրտվեց թիվ 7/1 և 7/3 ՏԸՀ ներում հաղորդման մեջ մատնանշված անձանց հետ, որոնցից 7/1 ՀԱԿ անդամ Աննա Ավագայանը հայտնեց, որ իրենց հանձնաժողովի նախագահը իրեն չի զանգել թյուրիմացություն է տեղի ունեցել, իրենց այլ անձ է զանգել, ինչի մասին ինքը հայտնել իրենց կուսակցասպարյանը հայտնեց, որ իրենց ոչ ոք, ոչ այսօր, ոչ երեկ չի զանգել նշվածը չի համապատասխանում իրականությանը: 7/3 ՏԸՀ ՀԱԿ անդամ Արայիկ Ավագյանը հայտնեց, որ իրեն չեն զանգել: Միաժամանակ 7/1 և 7/3 ՏԸՀ նշված անդամները հայտնեցին, որ իրենց մոտ քվեարկությունը ընթացել է բնականոն հունով, 19:55- դրությամբ որևէ միջադեպ կամ խախտում չի արձանագրվել»:

Տեսանյութեր

Լրահոս