Փաստորեն ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է, որ չնայած Պարտադիր կուտակային բաղադրիչը հակասահմանադրական է, այն պետք է շարունակի գործել որպես սահմանադրական:
Սպասվում է , որ Ուկրաինայում մասնավորապես կանցկացվեն «Rapid Trident 2014» եւ «Sea Breeze 2014» զորավարժությունները:
Հաղորդվում է, որ ձեռնարկված միջոցառումների ընթացքում ձերբակալվել է մոտ 30 մարդ:
«Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը ուզում է Ղարաբաղը միացնել իրեն, որովհետև դա նշանակում է Ադրբեջանին դարձնել մշտական թշնամի, իսկ Մոսկվան դա չի ցանկանում»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ առաջին նախագահի Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ով ԼՂ հակամարտության սկզբնական շրջանում գործուն մասնակցություն է ունեցել բանակցային գործընթացին:
12 տարի առաջ, առաջին հայացքից` մի շարքային իրադարձություն տեղի ունեցավ, որն այսօր բավականին հետաքրքիր է դիտվում։ Մանավանդ՝ կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանը ոչ միայն մասնակցելու է ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից հրավիրված շուրջօրյա հանրահավաքներին, այլև՝ անհրաժեշտության պեպքում պատրաստ է նաև «բարիկադների» տարբերակին:
Մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Սիրիայի Քեսաբ քաղաքի շուրջ ստեղծված իրավիճակին: ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակ Հարֆի համաձայն, Քեսաբի սիրիահայ բնակիչները դարձել են «ալ-Քաիդա»-ի հետ կապ ունեցող խմբավորումների թիրախ:
Գերմանիան Եվրամիության անդամ այն երկրներից է, որտեղ նվազագույն աշխատավարձ սահմանված չէ:
«Ոչ մի տրամաբանության չի ենթարկվում: Եթե Ս. Սարգսյանի պատվերն էր, ինչո՞ւ այդպես եղավ, ի վերջո նպատակը ո՞րն է: Ս. Սարգսյանը որեւէ բանի չի խառնվում, թողնում է, ասում են՝ պատվե՞ր է: Ոչ, Ս. Սարգսյանը չի խառնվել, ՍԴ ինքնուրույն որոշում է կայացրել, եւ սա շատ կարեւոր է: Պետք է գնահատական տան ոչ միան ՍԴ որոշմանը, այլև որ չեն խառնվել, ճնշում չեն գործադրել, եւ ՍԴ ճիշտ որոշում է կայացրել»:
Շանթն իր պայքարը սկսեց ու ավարտեց Ազատության հրապարակում: Ոստիկանները հերոսաբար ազատագրեցին Ազատության հրապարակը Շանթից: Որպեսզի մի քանի ամիս անց այնտեղ շուրջօրյա հանրահավաքներ անեն այն ուժերը, ովքեր իրենց քաղաքական հաջողությունը պայմանավորում են Պուտինի բարեհաճությամբ:
«Մենք հարցը կհամարեն լուծված, երբ օրենքի գործողությունը դադարեցվի: Միայն այդ դեպքում մենք կհամարենք հարցը սպառված: Մնացած դեպքերում և քաղաքական ուժերը, և քաղաքացիական նախաձեռնությունները, կարծում եմ, որ կշարունակեն իրենց պայքարը»,- եզրափակեց նա:
ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները որոշում են կայացրել համատեղ հանրահավաք անցկացնել նաև Գյումրիում և Վանաձորում: Այս մասին այսօր քառյակի համատեղ դռնփակ հանդիպումից հետո հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք կառավարության հրաժարականը մնո՞ւմ է ուժի մեջ, Մինասյանը պատասխանեց, որ ինքը տվյալ պահին հանդես է գալիս որպես դիմող կողմի ներկայացուցիչ և ոչ որպես քաղաքական ուժի անդամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ամենայն հաջողություն եմ մաղթում Ձեր բարձր առաքելությանը:
Թեև որոշ նորմեր ճանաչվել են հակասահմանադրական, այնուամենայնիվ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 30-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը:
Հայաստանն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ առավելապես հայերով բնակեցված հինավուրց Քեսաբ քաղաքում և շրջակա 12 գյուղերում իրավիճակի սրման կապակցությամբ: Հասանելի բոլոր վկայությունները և Քեսաբի աշխարհագրական դիրքը թույլ են տալիս եզրակացնել, որ վերջին հարձակումները, առանց որևիցե կասկածի, իրականացվել են Թուրքիայի տարածքից սահմանը հատած, ալ-Քաիդայի հետ կապված ահաբեկչական խմբերի կողմից:
Այդպիսի որոշում է ընդունվել ԿԸՀ-ի այսօրվա նիստում:
Պորոշենկոն որպես օրինակ բերել է «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի օրինակը, ով չառաջադրեց իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում:
Յանուկովիչի խոսքերով՝ համաուկրաինական հանրաքվեն կարող է վերջ դնել Ուկրաինայում առկա հակասություններին կամ էլ սկիզբ դնել այդ գործընթացին:
Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Ապրիլի 2-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (համալսարանում) տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ԲՈւՀ-ի պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ երեք տասնյակ դեսպաններ, ՄԳԻՄՈ-ի դասախոսներ և ուսանողներ, հեղինակավոր վերլուծաբաններ և լրագրողներ։
Յանուկովիչը հաստատել է, որ Պուտինին խնդրել է ռուսական զորքերն օգտագործել Ուկրաինայի քաղաքացիների կյանքը պաշտպանելու համար:
Միաժամանակ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընդունել է կառավարության հրաժարականը:
Դա կհանդիսանա երկրում անցկացված ՏԻՄ ընտրություններից հետո նրա առաջին արտասահմանյան այցը:
Գնահատելով ՄԱԿ ԳԱ-ում ՀՀ-ի քվեարկությունն ուկրաինական բանաձևի դեմ՝ նա նշել է, որ ՌԴ-ի ու ՀՀ-ի հարաբերությունները հիմա բավական հաստատուն են՝ Հայաստանը հստակեցրել է իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ և դրսևորում է իրեն բավական հետևողականորեն: Իսկ Ռուսաստանը, նրա համոզմամբ, գնահատում է դա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նեջեդեթ Օզելի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանում է դիմող կողմը: Ուղիղ միացումը՝ «Ազատություն» ռադիոկայանի միջոցով:
Քերիի ու Ադրբեջանի ղեկավարության հանդիպման ժամանակ անպայմանորեն քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտության հարցը:
2014 թ. ապրիլի 2-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կողմից Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն՝ զենք-զինամթերքի գործադրմամբ: