Ուզում ենք նաև չգա այն պահը, որ ակամայից կառավարության հետ հայտնվենք բարիկադների հակառակ կողմերում (տեսանյութեր)
«Մենք չենք ուզում այս պայքարը, այս հաջողությունը, դիտարկել թշնամական հարթության մեջ, սա մեր պետության և պետականության հաջողությունն է: Եթե կառավարութունը շարունակելու է իր տեսակետը առաջ մղել պարտադիր բաղադրիչի մասով, ավելի համարժեք ու հզոր պատասխան կարող ենք տալ: Դրա համար կոչ ենք անում կառավարությանը, հետ կանգնել այդ մոտեցումից: Արդեն մեկ անգամ սդում վերահաստատվել է բարձրագույն արժեք հանսիդսացող մարդու իրավունքոի գերակյունը և չպետք է երկորրդ անգամ փորձ արվի ոտնձգություն անել այդ ուղղությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք կառավարության հայտարարությունը, որ շարունակելու են առաջ տանել բարեփոխումը:
«Ուզում ենք նաև չգա այն պահը, որ ակամայից կառավարության հետ հայտնվենք բարիկադների հակառակ կողմերում»,- հավելեց Ա.Մինասյանը՝ նշելով, որ պատրաստ են պայքարը շարունակել այլ հարթությունում:
ՍԴ-ում դիմող կողմի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նշեց, որ բարեփոխումներն անհրաժեշտ են, բայց պետք է իրականացվեն մարդու իրավունքների պահպանմամբ և շարժումը մշտապես կողմնակից է աջակցել այդպիսի բարեփոխումներին:
«Կառավրությունը մինչև մեկնաբանություններ անելը պետք է նորմ ընդունի՝ վճարների վերադարձի հարցը լուծելու համար: 50-ից ավելի օրենքներում և իրավական ակտերում բացակայում է այդ նորմը: Վերադարձելիության մասին որոշումը կառավարությունն առաջնահերթ վաղվա նիստում պետք է ընդունի»,- հայտարարեց դիմող կողմի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ ՍԴ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Մեր հարցին՝ հաշվի առելով, որ 5% վճարումները հիմանկանում իրականացվել են պետական հիմնարկների կողմից, ի՞նչ է սպասվում, Ա.Մինասյանը պատասխանեց, որ բոլորը պարտավոր են կատարել ՍԴ որոշումը, իսկ որոշումը միայն եզրափակիչ մասը չէ, որոշումը իրավական դիրքորոշումն է, որը կատարման ենթակա գործողություն է, վարքագծի կանոն, որին պետք է ենթարկվեն կառավարության բոլոր մարմինները. «Ուստի առաջին արձագանքը ակնակալում ենք կառավարությունից, որ պետական ու մասնավոր աշխատողների վճարները վերադարձնեն»:
Մեր հարցին՝ ի՞նչ ժամկետում պետք է գումարները վերադարձվեն, Ա.Մինասյանը պատասխանեց, որ դա սահմանված է Քաղաքացիական օրենսգրքով և, եթե ուշացնեն, ապա քաղաքացիները նաև տոկոսներ պահանջելու իրավունք են ստանում:
Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք կառավարության հրաժարականը մնո՞ւմ է ուժի մեջ, Մինասյանը պատասխանեց, որ ինքը տվյալ պահին հանդես է գալիս որպես դիմող կողմի ներկայացուցիչ և ոչ որպես քաղաքական ուժի անդամ:
Մանրամասները՝ տեսանյութերում: