
ԼՂ-ն Ադրբեջանի իրավասության ներքո վերադառնալու գլխավոր խոչընդոտն ԱՄՆ-ն է. Սերգեյ Մարկով

Вестник Кавказа-ին տված հարցազրույցի ժամանակ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի առաջիկա ադրբեջանական այցի համատեքստում.
«Քերիի ու Ադրբեջանի ղեկավարության հանդիպման ժամանակ անպայմանորեն քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտության հարցը, քանի որ Ադրբեջանն այդ տարածքը համարում է իրենը: Հասկանալի է, որ հենց ԱՄՆ-ն է հանդիսանում նրա գլխավոր խոչընդոտը, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի իրավասության ներքո:
Հենց ԱՄՆ-ում հայկական զորեղ լոբբին է ԱՄՆ-ին հարկադրում որդեգրել Լեռնային Ղարաբաղի վրա Հայաստանի վերահսկողությանն աջակցելու դիրքորոշում: Դրա համար էլ ես կարծում եմ, որ ամերիկացիները ավանդաբար խաբելու են, հավանաբար որևէ լավ բան չեն ցանկանա անել Ադրբեջանի համար՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ»: