Բաժիններ՝

Ուկրաինայի ԿԸՀ-ը «Մայդանի» ակտիվիստ Զորյան Շկիրյակին գրանցել է որպես նախագահի թեկնածու

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԿԸՀ-ը «Մայդանի» ակտիվիստ Զորյան (Նեստորի) Շկիրյակին, ինչպես նաև Վասիլի Կույբիդային գրանցել է որպես նախագահի թեկնածու: Այդպիսի որոշում է ընդունվել ԿԸՀ-ի այսօրվա նիստում:

1970 թվականին Կիևում ծնված Շկիրյակը ժամանակավորապես գործազուրկ է: Նա անկուսակցական է և ինքնաառաջադրել է իր թեկնածությունը: Դրանով իսկ Ուկրաինայում արդեն իսկ գրանցվել է նախագահի 23 թեկնածու: Ուկրաինայի ԿԸՀ-ին մնացել է դիտարկել միայն վերջին հավակնորդի՝ Դարտ Վեյտերի փաստաթղթերը:

Ուկրաինայում նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930