Լուկյանով. ՌԴ-ի ու ՀՀ-ի հարաբերությունները հիմա բավական հաստատուն են. 1in.am

Ի պատասխան ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությանը ձայնից զրկելու ԵԽԽՎ մտադրությանն ու ռուսական պատվիրակությանը լիազորություններից զրկելու մասին խոսակցություններին՝ ՌԴ Պետդուման ևս գործի է անցել և քննարկում է ԵԽԽՎ-ից դուրս գալու նպատակահարմարությունը: Հայաստանյան փորձագետներն արդեն մտավախություններ են հայտնում, թե Ռուսաստանն իր ետևից կտանի նաև Հայաստանին:  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովն ասել է, որ Ռուսաստանն այդքան էլ չի ձգտում դուրս գալ ԵԽԽՎ-ից և դուրս չի գա, քանի որ ներկայումս դա այդքան էլ անհրաժեշտ չէ: Ըստ նրա՝ մեկ այլ գործընթաց է առկա՝ հիմա ՌԴ-ն սկսում է հոգեբանորեն պատրաստվել, պարզապես վճռականություն ցուցադրել:

Գնահատելով ՄԱԿ ԳԱ-ում ՀՀ-ի քվեարկությունն ուկրաինական բանաձևի դեմ՝ նա նշել է, որ ՌԴ-ի ու ՀՀ-ի հարաբերությունները հիմա բավական հաստատուն են՝ Հայաստանը հստակեցրել է իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ և դրսևորում է իրեն բավական հետևողականորեն: Իսկ Ռուսաստանը, նրա համոզմամբ, գնահատում է դա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս