ՀՀԿ-ականը հակադարձում է. Եթե Ս. Սարգսյանի պատվերն էր, ինչո՞ւ այդպես եղավ

ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՍԴ-ի կայացրած որոշմանն ինքը չի կարող մասնագետի աչքերով նայել, բայց կշեշտադրի խնդրի քաղաքական կողմը:

«Կարեւորը, որ իշխանությունները չեն խառնվել գործին եւ օբյեկտիվ են պահել եւ չեն խառնվել ՍԴ գործին, աշխատողը նաեւ սխալվում է: Ասում էին՝ իշխանությունները ճնշում կգործադրեին եւ այլն, եւ այլն: Հիմա բանից պարզվում է, որ ճիշտ չէ, օբյեկտիվության կողմն է»,- ասել է նա:

Անդրադառնալով այն հայտարարություններին, որ ՍԴ-ն դարձյալ Բաղրամյան 26-ի իջեցրած պատվերն է կատարել, Լ. Ալեքսանյանը ասել է.

«Ոչ մի տրամաբանության չի ենթարկվում: Եթե Ս. Սարգսյանի պատվերն էր, ինչո՞ւ այդպես եղավ, ի վերջո նպատակը ո՞րն է: Ս. Սարգսյանը որեւէ բանի չի խառնվում, թողնում է, ասում են՝ պատվե՞ր է: Ոչ, Ս. Սարգսյանը չի խառնվել, ՍԴ ինքնուրույն որոշում է կայացրել, եւ սա շատ կարեւոր է: Պետք է գնահատական տան ոչ միան ՍԴ որոշմանը, այլև որ չեն խառնվել, ճնշում չեն գործադրել, եւ ՍԴ ճիշտ որոշում է կայացրել»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս