Վրաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր մեկնարկում է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի պաշտոնական այցը Լեհաստան: Երկօրյա այցի շրջանակներում Մարգվելաշվիլին հանդիպելու է իր լեհ գործընկեր Բրոնիսլավ Կոմորովսկու հետ, ինչից հետո կազմակերպվելու է համատեղ մամուլի ասուլիս:

Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը: Բացի այդ, պլանավորված է, որ Մարգվելաշվիլին հանդիպելու է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի, Սեյմի մարշալ Եվա Կոպաչի և պաշտոնատար այլ անձանց հետո: Մարգվելաշվիլին կհանդիպի նաև Լեհաստանում վրացական համայնքի ներկայացուցիչների հետ:

Մարգվելաշվիլին Վրաստան կվերադառնա վաղը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930