ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը՝ արդեն ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու համար: Արգո Ավակովը նշել է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կշարունակի իր ակտիվ համագործակցությունը ՀՀ իշխանությունների հետ՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու համար:
Բրյուսելում մեկնարկել է 2 տարվա մեջ առաջին անգամ անցկացվող Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, որն հրավիրվել է դեսպանների մակարդակով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հաշվի առնելով Սերգեյ Լավրովի հետ սպասվող հանդիպումը, խնդրում ենք Ձեզ Արցախի սահմագծում ստեղծված իրավիճակին զուգահեռ բարձրացնել նաև Լևոն Հայրապետյանի պատժի տեսակը փոխելու խնդիրը՝ հաշվի առնելով նրա՝ օրեցօր վատթարացող առողջական վիճակը»,- ասվում է բաց նամակում, որի հեղինակները լիահույս են, որ իրենց խնդրանքը արձագանք կստանա:
Sputnik-Թուրքիայի գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովը RIA Novosti-ին հայտնել է, որ թուրքական իշխանություններն արգելել են իր մուտքը Թուրքիա և զրկել հավատարմագրումից:
Էդվարդ Նալբանդյանն ու Կո Պո Կունը մտքեր փոխանակեցին Սինգապուրի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ։
«Այժմ ֆինանսական միջոցների հավաքագրման գործընթացն է, այն դեռ կշարունակվի և մենք մեր հավաքած գումարը կտրամադրենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Տեղի իշխանություններն էլ կորոշեն, թե որ ուղղությամբ ծախսեն գումարը, կլինի զինամթերք գնել, թե քանդված տները վերականգնել, տուժած ընտանիքների աջակցություն տրամադրել և այլն»,- ասաց Արին Մարգարյանը` նշելով, որ իրենք կապի մեջ են Ավստրալիայում ԼՂՀ-ի մշտական ներկայացուցչի հետ:
Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի հարավարևելյան Վան նահանգում ահաբեկչություն են կանխել:
Ստեղծված զարհուրելի իրավիճակում պետք է չեղարկվեր Յոթերորդ ֆորումի գումարումն Ադրբեջանում` մի երկրում, որը կոպտորեն խախտում է հենց Քաղաքակրթությունների դաշինքի նպատակները, սկզբունքներն ու արժեքահամակարգը:
2017թ. Հայաստանում խորհրդարանական ընտրություններին կլինի այն, ինչ եղավ Հրազդանի և Թալինի ընտրություններում: Այս կարծիքին է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը, ով այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ խոսելով Ընտրական օրենսգրքի շուրջ ընթացող «4+4+4» ֆորմատով քննարկումների ձախողման մասին՝ նշեց, որ իրենց համար իշխանությունների զիջումները բավարար չէին:
Եղիսաբեթ Երկրորդը Վինձորում կայցելի Թագավորական փոստի տեսակավորման կայարան: Այս տարի նշվում է երկրում փոստային ծառայության 500 տարին: Բացի դրանից, Royal Mail-ը թագուհու հոբելյանի առթիվ թողարկում է նամականիշերի հատուկ շարք, այնպես որ Եղիսաբեթ Երկրորդի այցը միաժամանակ կլինի թե՛ շնորհավորական եւ թե՛ շնորհակալական:
Էկվադորի հյուսիսում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 507-ի, հայտնում է ABC-ն՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:
Ադրբեջանն ու Թուրքիան, քրդական գործոնը հայերի հետ կապելով, մի քանի խնդիր են փորձում լուծել: Նախ, փորձում են ազդել Հայաստանի վարկանիշի վրա` ներկայացնելով որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր: Այս մասին նշեց ԵՊՀ հայ-քրդական առնչությունների բաժնի ղեկավար, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Նրա խոսքով, 1993 թվականն էր, երբ Թուրքիան առաջին անգամ, նշեց, թե PKK-ն` «Քրդստանի աշխատավորական կուսակցություն»-ը, Լեռնային Ղարաբաղում բազաներ ունի: 2000-ական թվականներին այս թեզը շրջանառության մեջ դրեց արդեն Ադրբեջանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ իրենք քաղաքացիական և քաղաքական տարբեր ուժերի հետ երկար քննարկումների արդյունքում առաջնային 5 կետ էին ընտրել: Նրանք այդ պահանջները ներկայացրեցին իշխանություններին, ու նախաձեռնեցին այդ ֆորմատը, որը պետք է ընդգրկեր հավասարապես իշխանական, ընդդիմադիր և քաղաքացիական խմբերին:
Պարբերականը մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի այն տեղեկությունը, համաձայն որի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ առաջարկելով վերսկսել ինտենսիվ բանակցությունները, որոնք, իբր, «պետք է սկսվեն մոտ օրերս»:
«Մենք հորդորել ենք Հայաստանի կառավարությանը հասնել այդպիսի կոնսենսուսի, սակայն դա կախված է նաև ընդդիմությունից։ Մենք ասել ենք, որ պատրաստ ենք աջակցելու երկու կողմերին այդ գործում, որպեսզի կառավարությունը՝ մեծամասնությունը, և ընդդիմությունը իշխանության համար արդար մրցելու հնարավորություններ ունենան»,- ասել է Յագլանդը:
Շատ վատ է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ցանկանում է դատի տալ գերմանացի երգիծաբանին իրեն վիրավորելու համար… Սակայն ավելի մեծ խայտառակություն է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի թույլտվությունը դատական գործընթաց սկսելու՝ 19-րդ դարի օրենքի հիման վրա…
Գրողը նշել է, որ այս ամբողջ ընթացքում ակնկալել է, որ այս գործի առնչությամբ Ալիևը որևէ հայտարարություն կանի, սակայն նրա լռությունը հերթական անգամ ապացուցել է, որ իր հանգիստ գոյությունն ու գրական գործունեության շարունակումը այդ երկրի իշխանական շրջանակներին չեն հետաքրքրում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վանիկ Ասատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Հովհաննես Թադևոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։
«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակումներ է մտցրել Ռուսաստան ներկրվող թուրքական բադրիջանների վրա, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով գերատեսչությունը:
Ստամբուլի ոստիկանությունը խոշոր հակաահաբեկչական օպերացիա է անցկացնում, հայտնում է թուրքական Sabah թերթը:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը համացանցում տեսագրություն է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հակատանկային «Կոռնետ» հրթիռով ոչնչացվում Թուրքիայի Զինված ուժերին պատկանող М-60Т տանկը:
Ադրբեջանը ռազմական տեխնիկան չի հեռացնի Ղարաբաղի շփման գծից: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ապրիլի 23-24-ը պաշտոնական այցով կժամանի Վրաստան, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի իշխանությունների որոշումը, որը թույլատրել է երկրից հեռանալ իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսներին: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Ադրբեջանի բանակի համար ժամանակակից սպառազինություններ ձեռք բերելու նպատակով խոշոր գումար է հատկացվելու: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 26-ին կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների VII Գլոբալ ֆորումին, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Էրդողանի ադմինիստրացիային:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին ապրիլի 19-ին անց են կացրել խորհրդակցություն ԼՂՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չորեքշաբթի օրը Բեռլինում կներկայացնեն զեկույց Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում ստեղծված իրավիճակի մասին, տեղեկացրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Նիկեյ» առաջատար գործարար թերթի տվյալներով՝ արտադրության կանգնեցումը կբերի 50 հազար ավտոմեքենայով Toyota-ի արտադրության ծավալների կրճատման:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ գրավոր հայտարարություն։