Բաժիններ՝

Էկվադորում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 507-ի

Էկվադորի հյուսիսում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 507-ի, հայտնում է ABC-ն՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:

«Էկվադորի իշխանությունների տեղեկություններով՝ զոհերի թիվը երկրաշարժի հետևանքով հասել է մինչև 507-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 499 զոհերի մարմինները արդեն հանձնվել են նրանց հարազատներին և մտերիմներին: Հեռուստալիքի տեղեկություններով՝ զոհերի թվում կա 11 օտարերկրացի:
Ավելի վաղ հաղորդվում էր 480 զոհի և ավելի քան 2500 տուժածի մասին:
Կարմիր խաչի իսպանական բաժնի տվյալով՝ ներկայում օգնության կարիք ունի ավելի քան 100 հազար մարդ: Կարմիր խաչը հայտնում է, որ 3-5 հազար մարդ կարիք ունի ժամանակավոր բնակարանի:
7,8 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել շաբաթ օրը Էկվադորի ափերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս