Բրյուսելում 2 տարվա մեջ 1-ին անգամ մեկնարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը
Բրյուսելում մեկնարկել է 2 տարվա մեջ առաջին անգամ անցկացվող Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, որն հրավիրվել է դեսպանների մակարդակով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այն հրավիրվել է ՆԱՏՕ-ի նախաձեռնությամբ և անցկացվում է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի նախագահությամբ: Նիստում Ռուսաստանը ներկայացնում է ՆԱՏՕ-ին առնթեր մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն: Խորհրդի նիստն անցկացվում է սովորական կազմով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր 28 անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների գլխավորությամբ:
«Նիստի արդյունքներով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես կտա ամփոփիչ հայտարարությամբ»,- հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը:
Օրակարգում ներառված է երեք հիմնական հարց՝ Ուկրաինա, Աֆղանստան և Եվրոպայում անվտանգության խնդիրներ: