Բաժիններ՝

Ավստրալիայի հայ համայնքը ֆինանսական աջակցություն կտրամադրի ԼՂՀ-ին

Հայ դատի հանձնախմբի գործադիր ադմինիստրատոր Արին Մարգարյանը հայտարարել է, որ Ավստրալիայի հայ համայնքը ֆինանսական աջակցություն կտրամադրի ԼՂՀ-ին:

«Այժմ ֆինանսական միջոցների հավաքագրման գործընթացն է, այն դեռ կշարունակվի և մենք մեր հավաքած գումարը կտրամադրենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Տեղի իշխանություններն էլ կորոշեն, թե որ ուղղությամբ ծախսեն գումարը, կլինի զինամթերք գնել, թե քանդված տները վերականգնել, տուժած ընտանիքների աջակցություն տրամադրել և այլն»,- ասաց Արին Մարգարյանը` նշելով, որ իրենք կապի մեջ են Ավստրալիայում ԼՂՀ-ի մշտական ներկայացուցչի հետ:

Արին Մարգարյանի խոսքով, իրենք միայն ֆինանսական աջակցություն չեն տրամարդելու, Արցախի հարցի հետ կապված ակտիվորեն աշխատել են և շարունակում են աշխատել քաղաքական դաշտում: «Մենք այլ ծրագրեր էլ ունենք Արցախի ճանաչման համար: Նախատեսում ենք շարունակել հանդիպումները Ավստրալիայի խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Դժբախտաբար շատ պատգամավորներ լավ պատկերացում չունեն Արցախի մասին, ես կասեի լավ պատկերացում չունեն Հարավային Կովկասի մասին: Հետևաբար, մենք նախատեսում ենք հանդիպումներն առավել հաճախակի դարձնել, որ նրանք իմանան իսկությու նը: Մանավանդ, որ Ադրբեջանն Ավստրալիայում շատ ակտիվ է աշխատում: Իրենց դեսպանը տարբեր ուղղություններով աշխատանքներ կատարելու ջանքեր է միշտ գործադրում, բայց մենք էլ հետևողական ենք, ուշադիր, և ինչ հակահայկական քայլեր, որ ադրբեջանական կողմը ձեռնարկում է, անպայման հակադարձում ենք»,- ավելացրեց Արին Մարգարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս