Բաժիններ՝

Թուրքիայի ոստիկանությունը Վան նահանգում ահաբեկչություն է կանխել

Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի հարավարևելյան Վան նահանգում ահաբեկչություն են կանխել:

Հաղորդվում է, որ հատուկ միջոցառման շրջանակում ոստիկանությունը ավտոմայրուղիներից մեկի մոտ հայտնաբերել է կայանված ավտոմեքենա, ստուգումից հետո պարզվել է, որ տրանսպորտային միջոցն ականապատված է եղել:

Թուրքական IHA գործակալությունը, հղում կատարելով իրավապահ մարմիններին, գրում է, որ ահաբեկչությունը կարող էին նախապատրաստել «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալները, որոնք մտադիր էին մեքենան պայթեցնել զինվորական ավտոշարասյան անցնելու ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս